HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտ գործարան»-ում հրդեհ է բռնկվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 13:10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Նաիրիտ գործարան»-ի տարածքում: 

«Հետքի» տեղեկություններով, այրվում է 2-11 արտադրամասը, որտեղ պահեստավորված է Էթինոլ լակ նյութը: Դեռևս պատճառները հայտնի չեն: 

Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ հարակից տարածքներում նույնպես պահեստներ կան, և եթե արագ չհաջողվի հանգցնել բռնկված հրդեհը, ապա այն կարող է տարածվել: 

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 14-ի «Նաիրիտ գործարանի» 2 մեծ պայթյունները 4 աշխատակցի կյանք էին խլել: Պայթյունի հետևանքով զոհվել էին գործարանի հերթափոխի պետ, 50-ամյա Լևոն Լևոնյանը, թորման ապարատավար, 50-ամյա Վահան Ղարիբյանը, փականագործ, 39-ամյա Արթուր Կարապետյանը, ապարատավար-բրիգադիր, 51-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը:

2006 թվականին 2-11 արտադրամասում երկու անգամ՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հրդեհներ էին բռնկվել, այն ժամանակ նույնպես վառվել էին էթինոլ լակի պահեստները: 

Այսօրվա հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:

Լուսանկարը՝ Սուրեն Դեհերյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter