HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

42 ցմահ դատապարտյալ դիմել է առաջին ատյանի դատարաններ

Դեկտեմբերի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քր. օրենսգրքի փոփոխությունների հիմքով առաջին ատյանի դատավճռի բողոքարկումը, ըստ որի պատժաչափը (ցմահ ազատազրկում) մնացել էր անփոփոխ:

Մայիսի 25-ին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարին՝ նախկինի 15 տարվա փոխարեն:

Ցմահ ազատազրկման դատապարտվածների պարագայում այս օրենքը նախատեսում է բարելավում, իսկ բարելավում նախատեսող օրենքներն ունեն հետադարձ ուժ: Օրենքի փոփոխությունների հիմնավորման մեջ նշվում է, որ հաճախ 15 տարին մեղմ պատիժ է, իսկ ցմահը՝ ծանր:

Բնականաբար, եթե որևէ մեկը նախկինում նույն արարքի համար կպատժվեր ցմահ ազատազրկմամբ, ապա օրենքի ընդունումից հետո կարող է դատապարտվել նաև 15-ից մինչև 20 տարի ազատազրկման: Այսինքն՝ եթե ներկայիս ցմահ դատապարտյալները, որոնցից 42-ը նախկին մահապարտ է, դատապարտվեին մեր օրերում, միգուցե նրանց արարքին համարժեք լիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16, 17՝ մինչև 20 տարի պատժաչափը, ինչը նախատեսում է օրենքի փոփոխությունը:

Որոշ իրավաբաններ ասում են, որ ցմահ դատապարտյալների մասով սա միանշանակ մեղմացում է, հետևաբար, պիտի ունենա հետադարձ ուժ:

42 ցմահ դատապարտյալ դիմել է առաջին ատյանի դատարաններ, գործերը վերանայվել են, սակայն պատժաչափերը մնացել են անփոփոխ՝ ցմահ դատապարտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter