HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բնակիչը կարծում է՝ շինաշախատանքը կատարելիս բարեկարգողները վնասել են բարդիներն ու հատել դրանցից մեկը

«Հետք»-ին դիմել է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան  2 նրբանցք 11 շենքի բնակիչ  Գայանե Հովհաննիսյանը՝ հայտնել իրենց բակում կատարված ծառահատման մասին և ուղարկել այն հավաստող լուսանկարներ։

Ասում է՝ բակում ամիսներ շարունակ  բարեկարգման աշխատանքներ են ընթացել, իսկ այսօր կեսօրին «Աջափնյակ կանաչապատման» աշխատակիցներն ու բնակիչները հատել են հաստաբուն ծառը։ Ասում է՝ ծառահատողներից պահանջել են ծառի հատման թույլտվությունը, սակայն հատողները ցույց չեն տվել՝ պատասխանելով, որ իրենց ինչ ասել են, այդ էլ անում են։

Գայանեին պարզաբանել են, որ ծառը հատում են, քանի որ չորացած է։ Նա տարօրինակ է համարում այն հանգամանքը,  որ անհասկանալի պատճառով չորանում են բակի ծառերը։ Կարծում է՝ շինարարություն անելիս շինարարները վնասել են ծառի արմատները, այդ պատճառով դրանք չորանում են։

««Ինչու՞ են ծառը կտրումին» պատասխան չհնչեց, բայց երբ հեռախոսի փոխարեն արդեն ֆոտոխցիկով հայտնվեցի, անհանգստացան։

Պարզվեց՝ մեկը պատահական անցորդ էր, մյուսն՝ էլ բնակիչ, որ էդտեղ չի բնակվում ու անհանգստացած ինչ որ մեկին էր զանգում»։

Գայանեի փոխանցմամբ՝ ակտիվ հարևաները փորձել են ծառը կտրողներին պաշտպանել, ասելով, թե հին ծառը հատում են՝ նորը տնկելու  խոստումով, և որ հատված այդ ծառերի փայտը տրվելու է ազատամարտիկների ընտանիքներին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter