HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ավտոստոպ Թուրքիայում (մաս 1)

2 շաբաթ, մոտ 4000 կմ ավտոստոպ, առաջին այցելությունս Թուրքիա:

Շատերից էի լսել, որ Թուրքիան շատ հարմար երկիր է ավտոստոպով ճամփորդելու համար: Մինչ այս ամառը երբեք չէի եղել այնտեղ: Բարեկամության անցումից լայնեզր գլխարկ առա, էլեկտրոնային վիզա խփեցի (սահմանի վրա գրեթե կրկնակի թանկ է), ուսապարկս լցրեցի առաջին անհրաժեշտության իրերով՝ շապիկներ, գունավոր գուլպաներ, հնդկաձավար (հետո պարզվեց էնտեղ չգիտեն դա ինչ է), թղթե մեծ քարտեզ, որն, իհարկե, Երևանից  դուրս գալուց մոռացա տանը, 10 տուփ Նոյ ծխախոտ ու դուրս եկա ճանապարհ:

Առաջին օրը Թիֆլիսում գիշերեցի` ընկերների տանը: Մինչև Թիֆլիս ու հետո նաև մինչև Քութաիսի Անիի ու նրա 8-ամյա տղայի հետ էինք ավտոստոպ անում. ես շարունակեցի դեպի Թուրքիա, նրանք մնացին Վրաստանում ճամփորդելու:

Ընդամենը 2 օրում Թբիլիսիից հասա Էգեյան ծով՝ Իզմիր՝: Դա մոտ 1500 կմ է, բայց ավտոստոպը լավ էր ստացվում: Միակ տխուր բանը, որը հետո հայտնաբերեցի, այն էր, որ մինչ այդ արած բոլոր լուսանկարները չգիտես ոնց ջնջվել էին: 

Այս մեքենայով հասա Իզմիր, բացի ինձանից մի տղա էլ կար, սկզբում ինձ թվում էր նա վարորդի ընկերն է, ընթացքում հասկացա, որ ինքն էլ է ավտոստոպով գնում Իզմիր. օգնեց քաղաքում կողմնորոշվեմ, ասաց որ կփորձի գիշերակաց գտնել ինձ համար, բայց արդեն հարմար տարբերակ ունեի՝ վեգանական մի սրճարան քաղաքի կենտրոնում:

Նավից՝ պարահանդես. 3 օր ճանապարհից հետո այս այգիում հայտնվելը, կիթառով էթնիկ երաժշտություն լսելն ու հյուրասիրած գինի համտեսելն, անշուշտ, երեկոն նշանավորեց:

Էգեյան ծովը:

Իզմիրը Թուրքիայի ամենաազատական քաղաքներից է, եթե ոչ ամենան: Ամռան ամիսներին երկրի բոլոր ծայրերից հազարավոր երիտասարդներ են գալիս այստեղ:

«Անտիկա» վեգանական սրճարանում հնարավոր չէ գտնել մենեջերին, գլխավոր խոհարարին, մատուցողներ ու հավաքարարներ նույնպես չկան այստեղ: Բոլոր աշխատանքները կատարվում են ընկերական-կամավոր սկզբունքով: Պատվիրածդ ուտելիքը կոնկրետ արժեք չունի. վճարում ես առաջարկած նախընտրելի գնի սահմաններում:

Ինչպես նշեցի, բոլորը Իզմիր են գալիս, ու քաղաքը գերհագեցած է երիտասարդներով, «Անտիկա»-ի երկրորդ հարկում գիշերել ցանկացողների պակաս չի լինում:

Բնապահպանական գրաֆիտի:

Քրդերը արագ սովորեցին քոչարի պարել:

Իզմիրի Բոռնովա թաղամասում ուսանողական սրճարանները շատ են, միայն ազատ տեղ է պետք գտնել:

Եթե չես ուզում միայնակ նախաճաշել, ֆեյսբուքում մի խումբ կա, որտեղ կարող ես խմբի անդամներին հրավիրելել. նշում ես քանի հոգու կարող ես հյուրասիրել, առաջին արձագանքողները հաստատում են հրավերը ու մի քանի րոպեից ընկերովի նախաճաշում եք:

Փոխադրամիջոցներ:

«Անտիկա»:

Ամեն մի դաջվածք իր պատմությունն ունի. հիմա բոլորինը չեմ հիշի:

Մարդիկ սվորաբար դեմ չեն, որ իրենց լուսանկարում ես, հատկապես երբ թուրքերենով ողջունում ես ու շնորհակալություն հայտնում:

Այս տղան սովորեցրեց վզնոցը քարկապելու հեշտ ու հարմար տարբերակ:

Ծովափնյա այգին ձգվում է Ալսանջակ թաղամասի գրեթե ողջ երկայնքով, կիթառով ու այլ գործիքներով կենդանի երաժշտության ձայները խառնվում են իրար. կարելի է ուղղակի միանալ խոտածածկին նստած անծանոթ մի խմբի, որի անդամները նույնպես հաճախ նոր ծանոթացած են:

Մայրամուտը Էգեյան ծովում:

Հուշանվերներ կարելի է պատրաստել ամեն ինչից:

Sarraf - տարադրամի փոխանակման կետ:

Փողոցային երաժշտությունն ուղղակի աննկարագրելի մեղեդային է, ու որպես կանոն, էթնիկ մոտիվներով:

Դիմանկար:

Սկզբում մի երեխա էր պլատիկե տարայով նվագում, հետո մի ամբողջ նվագախումբ հավաքվեց:

1 լիրայով ճակատագիրդ կարող ես իմանալ:

Ինձ թվում է՝ բավականին շոգ է այս հանդերձանքի տակ:

Շատ թևնոցներ ու ականջօղեր, շատ շատ:

Հե՜յ, իսկ հիմա առանց ձեռքերի:

Մանկական նվագախումբը համերգն ավարտեց:

Մյուս նվագախումբը դեռ նվագում է:

Դիմանկար:

Սրճարան:

Էլեկտրոնային երեկույթ ակումբներից մեկում. մուտքից ստացված հասույթը որպես հանգանականություն տրամադրվելու է մեկ այլ ակումբի:

Դաջվածք:

Գարեջուրն այստեղ, ինչպես նաև ամենուր, կրկնակի թանկ է քան Երևանում:

Ակումբի մուտքի մոտ հավաքվել չի կարելի:

Փոքրիկ թմբկահարները:

Սրճարանի պատեր:

Իզմիրում բավականին շոգ է ցերեկը:

Գրկախառնություն, , «Անտիկա»:

Երեք օրը շատ քիչ է Իզմիրի համար, բայց հաջորդ կանգառն Անկարան է...:

Շարունակությունն՝ այստեղ

Մեկնաբանություններ (3)

nina
Շատ լավ նյութ է. Կյանքիս լավագույն պահերը ավտոստոպով ճանապարհորդելիս եմ ապրել:
Hetq
Ooops. Thanks!
Արթուր
Turkey is the neighbor to the west, not the east.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter