HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանի ամենաթանկ 10 ռեստորանները․ միլիոնավոր դրամների չվճարվող գույքահարկ

Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող ռեստորանային համալիրը «Փարավոն»-ն է։ Այն պատկանում է «Ծառուկյան» դաշինքի նախագահ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ։

Այս ռեստորանի կադաստրային արժեքը ավելի քան 2 միլիարդ 866 միլիոն դրամ է, որը համարժեք է մոտ 5,9 միլիոն դոլարի։

Թե տարեկան որքան գույքահարկ է վճարում Հայաստանի ամենաթանկ ռեստորանը, այդպես էլ չկարողացանք պարզել։ Վերին Պտղնիի համայնքապետ Գևորգ Պողոսյանը ֆինանսների նախարարության խորհրդատվության հիման վրա` հրաժարվեց տրամադրել ռեստորանային համալիրի գույքահարկի չափը՝ համարելով այն առևտրային գաղտնիք։ Մինչդեռ համայնքի բյուջեի ձեւավորման աղբյուրներից մեկն էլ գույքահարկից գանձվող գումարներն են։ Ստացվում է՝ Երևանի վարչական շրջանների, այլ համայնքների համար գույքահարկի տրամադրումը առևտրային գաղտնիք չէ, «Փարավոն»-ի գույքահարկի չափը առևտրային գաղտնիք է։

«Փարավոն»-ի գույքահարկի տվյալը ստանալու համար երկու անգամ դիմեցինք նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին։ Նա խոստացավ զրուցել գյուղապետի հետ և երկու ժամից մեզ հետ կապվել, սակայն այդպես էլ որևէ պատասխան չտվեց։ Սա ենթադրելու առիթ է տալիս, որ պատգամավորին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրը կա՛մ գույքահարկ չի վճարում, կա՛մ էլ դրա չափը այնքան ցածր է, որ չեն ցանկանում հրապարակել։

Ի վերջո, թե որքան գույքահարկ է վճարում «Փարավոն» ռեստորանային համալիրը մեզ համար անհայտ է, սակայն կադաստրի պետական կոմիտեից մեր հարցմանը ի պատասխան հայտնել են, որ ըստ հաշվարկների՝ համալիրի տարեկան գույքահարկը պետք է կազմի 8 599 398 դրամ:

Նշենք, որ կադաստրային արժեքը  էականորեն տարբերվում է շուկայական արժեքից, որը մի քանի անգամ ավելի բարձր է լինում:

«Գույքահարկի մասին» օրենքը սահմանում է՝ հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների համար հարկման բազան 0,3 տոկոս է։ Իսկ շինության, այս դեպքում ռեստորանային համալիրի, կադաստրային արժեքը, եթե առանձին օբյեկտ է չափվում է այլ բանաձևով, եթե այն գտնվում է որևէ շենքի կամ շինության ներսում՝ մեկ այլ բանաձևով։ Արդեն կադաստրային արժեքների հիման վրա այն վարչական շրջանը, որտեղ գտնվում է այդ օբյեկտը 0,3 տոկոսով սահմանում է գույքահարկի վճարը։

 

«Փարվանա»-ն 4 անգամ ցածր գույքահարկ է վճարում

10 ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող ռեստորանների երկրորդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրն է։ Ռեստորանի սեփականատերը «Փարվանա լիճ» ընկերությունն է, որի 100 % բաժնեմասերը ձևակերպած են Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի անունով։

Ռեստորանի կադաստրային արժեքը ավելի քան 1 միլիարդ 393 միլիոն դրամ է, իսկ տարեկան գույքահարկը, Կենտրոն վարչական շրջանի փոխանցմամբ՝ 938 հազար դրամ։  Չնայած այն հանգամանքին, որ ռեստորանը Հայաստանի երկրորդ ամենաբարձր կադաստարային արժեք ունցող համալիրն է, այն վճարում է ավելի քիչ գույքահարկ, քան իրեն հաջորդող, ավելի ցածր կադաստրային արժեք ունեցող մնացած ութ ռեստորանները։ Եթե ռեստորանի կադաստրային արժեքը հաշվարկենք օրենքով սահմանված 0,3 %-ով, ապա այն պետք է վճարեր 4 միլիոն 180 հազար դրամ ՝ մոտ 4 անգամ ավելի, քան այժմ վճարում է։

Գույքահարկի ավելի քան չորս անգամ ցածր լինելու հանգամանքը նաև հաստատեցին կադաստրի պետական կոմիետից: Մեր հարցմանը ի պատասխան՝ կոմիտեից հայտնեցին, որ իրենց ունեցած տվյալներով՝ ռեստորանը տարեկան պետք է վճարեր նույն այն չափը, ինչ մենք հաշվարկել էինք՝ 4 180 452 դրամ:

Այսինքն՝ ռեստորանը գույքահարկի սահմանված չափից տարեկան քիչ է վճարում ավելի քան 3 միլիոն 241 հազար դրամ։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այն գործում է  2005 թվականից,  2017 թվականը ներառյալ պատգամավորը համայնքային բյուջե քիչ է վճարել ավելի քան 16 միլիոն դրամ։

Ստացվում է՝ Կենտրոն վարչական շրջանը, որտեղ տեղակայված է ռեստորանային համալիրը, և որն էլ գնահատել է գույքահարկը, որոշել է պատգամավորին պատկանող ռեստորանին արտոնյալ վճար սահմանել։

 

Ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող ռեստորանները պաշտոնյաների հետ են փոխկապակցված

Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող 10 ռեստորանների զգալի մասը փոխկապակցված է նախկին կամ ներկա պաշտոնյանների հետ։ Այս ռեստորաններից  9-ը գործող են, իսկ ամենաթանկ ռեստորանների տասնյակը եզրափակող «Մակու»-ն չգործող ռեստորանային համալիր է։

10 ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող ռեստորանների ցանկում են հայտնվել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն՝ Տիգրան Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրը, նախկին պատգամավոր Գրիգոր  Մարգարյանի եղբորը՝ Սարգիս Մարգարյանին պատկանող «Բելաջիո» ռեստորանը, նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրն է, որը գրանցված է նրա հոր՝ Ռաֆիկ Հայրապետյանին անունով:

Թե որքան է կազմում հանրապետության 10 ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող ռեստորանների կադաստրային արժեքները և տարեկան որքան գույքահարկ են վճարում, կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով՝

Ամենաթանկ 10 ռեստորաններից 5-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում, մասնավորապես՝ Հրազդանի կիրճում և Մյասնիկյան պողոտայում։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (7)

Norserunt
Be nice if Hetq can finally admit to the public that it is indeed being funded by George Soros
Ara
Sorry Gevork, but it is public. A quick google search would have shown you that. Here are a couple places you can look such things up https://ttxonlineportal.sfgov.org/content/San-Francisco-Forms-Portal/Residents/propertyTaxAndLicense.html?addressStreetNumber=1919&addressStreetName=Hyde&addressStreetSuffix=ST&addressAppartmentNumber=&addressBlockNumber=&addressLotNumber=&submit=Begin+Tax+Search https://taxpayments.co.riverside.ca.us/taxpayments/AssessmentDetails.aspx
Robert Davidian
Why does anyone care who funds Hetq; their work is stupendous!!! Anyone who tries to discredit their relentless work at EXPOSING THE TRUTH of illegal government corruption is himself complicit with the criminal Republican/ARF regime and immediately loses all credibility with all readers and earns only suspicion about their horrific pro-corruption motive! Thank you Hetq, Bravo and please continue your vital work. The first way to solve the problem of corruption is by exposing it!
ani
thank you John --and HETQ.AM of course -- corruption must be discovered ! It's crime against country, and citizens . AND it's a proof that these reigners are not true christians,only false ones
Լուսիկ
Ցանկանում էի պատասխանել Gevork-ին, բայց վստահ չէի անգլռրենիս վրա: Շմորհակալ եմ, որ այդ արեց John-ը: Ի դեպ, ԱՄՆ-ում շատ խիստ են վարվում tax-ից խուսափողների նկատմամբ, իսկ եթե դա կապված է պաշտոնատար անձի հետ, ապա բարձրաձայնվում է և անհնարին է խուսափել պաշտոնաթողությունից:
John
It's public information when it's paid to the municipality as revenue and used to draft that municipality's budget. I don;t care where you live. BTW, even in your USA can a reporter garner information on corporate taxes paid. So what's your point? These restaurants are owned and operated by Armenia's oligarchs and politicians. If they have nothing to hide, let them reveal what they pay, or more importantly, DON'T PAY!
Gevork
What someone pays in property, business, or personal income tax is not public information, at least in the United States where I live. Even though there is no doubt that there is corruption in Armenia, taxes should be kept private, not public. Therefore, do not be SHOCKED that you were not provided with tax information.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter