HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանադացի մի շարք գործիչներ հանդիպել են Արցախի պաշտպանության նախարարին

Օգոստոսի 31-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է մարդու իրավունքների և կրոնական ազատությունների հարցերով զբաղվող կանադացի մի շարք գործիչների, այդ թվում ‹‹Մեկ ազատ աշխարհ›› հասարակական կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆֆիին, Կանադայի համայնքների պալատի և պահպանողական կուսակցության անդամներ Թոնի Քլեմենտին ու Ռեյչլ Հարդերին: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ լրատվական ծառայությունը: 

«Հյուրերը մասնավորապես հետաքրքրվել են ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական բանակի կողմից իրականացված անմարդկային քայլերով և վերջինիս կողմից իրականացված ռազմական հանցագործություններով, նշելով, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի Ադրբեջանի իրական դեմքը առավել ճանաչելի դառնա միջազգային հասարակայնության շրջանում: Սպառիչ պատասխաններ տալով հնչած հարցերին, պաշտպանության նախարարը ողջունել է նման նախաձեռնությունները և նշել, որ ՊԲ-ը միշտ բաց է նման ձևաչափով՝ շահագրգիռ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության համար»,- տեղեկացնում է Արցախի ՊՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպման ավարտից հետո հյուրերը ուղևորվել են Թալիշ՝ տեղում իրականացնելու փաստահավաք աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter