HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շինարարությունում օտարերկրյա ներդրողների միջոցները 3,3 անգամ նվազել են

2017-ի առաջին կիսամյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը աճել է 5,5 %-ով։

Սրան հակառակ, 2017-ի առաջին յոթ ամիսներին հանրապետությունում կատարված շինարարությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ, կրճատվել է 9 %-ով։ Օրեր առաջ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է շինարարության վերաբերյալ վիճակագրություն։

2017-ի հունվար-հուլիսին Հայաստանում կատարվել է 143 859 միլիարդ դրամի շինարարություն։ Եթե կատարված շինարությունը դիտարկենք ըստ դրա ֆինանսավորման աղբյուրների՝ ապա հանրապետությունում մեծամասամբ նվազել են շինարարությունը ֆինանսավորող հիմնական աղբյուրների կողմից հատկացրած միջոցները։

Մասնավորապես՝ պետական բյուջեն, միջազգային վարկերը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, կազմակերպությունները և օտարերկրյա ներդրողները նվազեցրել են շինարարության համար հատկացվող իրենց գումարները։

Օտարերկրյա ներդրողները նախորդ տարվա հունվար-հուլիսին, համեմատությամբ այս տարվա նույն ժամանակահատվածի, ամենաշատն են նվազեցրել շինարարությունում կատարվող իրենց ներդրումը։

Այն նվազել է 3.3 անգամ։ Իսկ ամենամեծ ծավալով շինարարությունը շարունակվել է կատարվել բնակչության միջոցներով։ Այն կազմել է կատարված143 միլիարդ դրամ շինարարությունից մոտ 39 միլիարդ դրամը։

Անկում ապրող շինարարություն

Տարվա առաջին բոլոր յոթ ամիսներին կատարված շինարարությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ, նվազել է։ Անգամ փետրվար ամսին այն նվազել է 20 %-ով։ Իսկ այդ յոթ ամիսներին ամենամեծ ծավալով շինարարությունը կատարվել է հունիսին, որը սակայն նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, կրկին անկում է ապրել։

Ընդհանուր առմամբ, տարվա երկրորդ եռամսյակին շինարարության համար հատկացված գումարը կրկնակի գերազանցել է առաջին եռամսյակի գումարին, չնայած երկու շրջաններին էլ համապատասխանաբար 14 և 8 %-անոց անկումներ են ունեցել՝ 2016-ի այդ շրջանների համեմատությամբ։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաև հունվար-հուլիսին կատարված շինարարությունը՝ տնտեսական գործունեության տեսակներով։

Համաձայն այդ հաշվետվության՝ կատարված շինարարության ընդհանուր ծավալի մոտ 30 %-ը կապված է եղել անշարժ գույքի հետ։

Ապա մեծ ծավալ է զբաղեցրել տրանսպորտային շինարարությունը, որը տարվա յոթ ամիսներին ունեցել է մոտ 18 միլիարդ դրամ ծավալ, որին էլ հաջորդել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման հետ կապված շինարարությունը։ Սրանք այն երեք ոլորտներն են, որոնց շինարարության համար հատկացված գումարները գերազանցել է 10 միլիարդ դրամը, մասնավորապես դրանց ծավալները կազմել են՝

Դեռևս շարունակվում է քիչ կատարվել առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտի շինարարությունը։ Այն 2017-ի հունվար-հուլիսին 100 %-ից 1,1 %-ն է զբաղեցրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter