HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրականի հարակից տարածքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից տարածքում, արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների համաձայն, այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք մոտ 20 հա չափով: Ժամը 11:10-ի դրությամբ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Հիշեցնենք, որ սսեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 72 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter