HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը

Սոցիալական փաթեթի շահառուների  բժշկական սպասարկման նոր համակարգը ներդնելու ուղղությամբ աշխատանքները տարվում են ժամանակացույցին համապատասխան։  Առողջապահության նախարարի  հրամանով արդեն հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչի շրջա­նակ­ում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը։ 

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ցանկում ընդգրկվել են հայտ ներկայացրած  այն բժշկական կազմակերպությունները, որոնք բավարարել են պահանջվող պայմանները։  Դրանցից առաջինը տվյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիայի առկայությունն է։

Հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի  հրամանով հաստատված բժշկական հաստատությունների  ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Փաստորեն, շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։ Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։ Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։

Նոր համակարգով սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները կարելի է կազմակերպել միայն այն առողջապահական կազմակերպություններում, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետում ընգրկված բոլոր ծառայությունները տեղում մատուցելու հնարավորությունները:

Սոցիալական փաթեթի շահառուներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը` այստեղ։

Մեկնաբանություններ (3)

Անահիտ
ես սոց փաթեթի շահառու եմ ունեմ քթի միջնապատի թեքություն ,նույնիսկ քնում եմ կիսանստած ,չեմ կարողանում շնչել կարող եմ արդյոք անվճար վիրահատվել կանխավ շնորհակալություն
Վանաձորի N17 ավագ դպրոց
1.Շահառուն կարող է օգտվել տարբեր բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առաղջապահական կազմակերպություններից: 2.Կազմակերպությունների միջև պայմանագիրը երբ է կնքվելու: Նախապես շնորհակալություն
Գրետա
Խնդրում եմ պատասխանեք: Ես սոց՚ փաթեթի շահառու եմ ես պետք է անցնեմ արտրոսկոպիկ հետազոտություն: Ընտրել եմ Էրեբունի ԲԿ: Այդ կլինիկան իրավունք ունի որպես սոց՚ փաթեթի շահառու ինձ չնդունի կամ գումար պահանջի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter