HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կայարանցի Թևոսիկ»-ի եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատաքննությունն ավարտվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատաքննությունը:

Հաջորդ դատական նիստին մեղադրող կողմը դարձյալ  ճառ կհրապարակի:

Այս գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը դեռևս հունիս ամսին  պետք է հրապարակեր դատավճիռ, սակայն, խորհրդակցական սենյակից դուրս գալով, որոշեց վերսկսել դատաքննությունը:

Այսպիսով՝  վերսկսված գործի շրջանակներում լրացուցիչ հարցաքննվեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը, գործով փորձագիտական  եզրակացություններ տված փորձագետներ, հետազոտվեց  դեպքի վայրում հայտնաբերված այն ձեռնոցը, որն ապացույց ճանաչելու համար Իսրայել Սարգսյանը կալանքի տակ գտնվելու պահից ի վեր պայքարում է:

Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերված այդ ձեռնոցի վրա կրակոցի արգասիքներ են հայտնաբերվել, սակայն փորձագիտական եզրակացության համաձայն՝  դրա վրա չի եղել ո՛չ Մովսես Ներսիսյանի, և ո՛չ էլ Իսրայել Սարգսյանի ԴՆԹ-ն:

Ըստ մեղադրանքի՝  Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է  Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա  հանցանքը թաքցնելու նպատակով  ինքը սպանել է Մովսեսին ու վերջինիս դիակը նետել Քանաքեռավանում գտնվող կոյուղու դիտահորը:

Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Մովսեսը ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա Հայաստանից, քանի որ հասկացել է, որ փորձ է արվում Արթուր Սաֆարյանի սպանության սլաքներն ուղղել դեպի Ներսիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter