HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պետական պարտքը հուլիսին մոտ 61 մլն դոլարով աճել է

Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է շուրջ 6.202 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակումից, վերջին մեկ ամսում (հունիսի վերջի համեմատ) պետական պարտքն աճել է մոտ 60.8 մլն դոլարով կամ 1%-ով։

Իսկ տարեսկզբի համեմատ պարտքն ավելացել է 259.5 մլն դոլարով կամ 4.4%-ով։

Ըստ ԱՎԾ տվյալների

Հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքի  4.985 մլրդ դոլարը կազմել է արտաքին պարտքը՝ վերջին մեկ ամսում աճելով շուրջ 42.8 մլն դոլարով։ Իսկ մոտ 1.217 մլրդ դոլարը ներքին պարտքն է։ Հունիսի վերջի համեմատ այն աճել է 18 մլն դոլարով։

Դրամով հաշվարկած  ընդհանուր պարտքն ավելի քան 2.968 տրլն դրամ է, որից 2.386 տրլն դրամը արտաքին պարտքն է, 582.3 մլրդ դրամը՝ ներքին պարտքը։

Համաշխարհային բանկին ունեցած պարտքն ավելի է մեծացել

Վիճծառայությունը եռամսյակային կտրավածքով ներկայացնում է Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքը՝ ըստ վարկատուների։ Այսպիսով, այս տարվա հունիսի վերջի դրությամբ՝ Հայաստանի խոշորագույն վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը՝ ի դեմս  Զարգացման միջազգային ընկերակցության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։ ՀԲ-ին է բաժին հասնում Հայաստանի արտաքին պետական պարտքի 35.8%-ը, որից 22.7 տոկոսային կետը Զարգացման միջազգային ընկերակցությանն ունեցած պարտքն է, 13.1-ը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկինը։

ՀՀ արտաքին պետական պարտքն ըստ վարկատուների 30.06.2017թ դրությամբ (ընդամենի նկատմամբ % )
Infogram

Երկրորդ խոշորագույն վարկատուն  Ասիական զարգացման բանկն է: Հաջորդում է Արժույթի միջազգային հիմնադրամը։

2016թ. դեկտեմբերի վերջի համեմատ ՀԲ-ին ունեցած պարտքն աճել է 1.7%-ով, Ասիական զարգացման բանկի պարտքը՝ 4.1%-ով, Արժույթի միջազգային հիմնադրամինը՝ 2.9%-ով։

լուսանկարը` wikipedia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter