HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրատարակվել են Հարություն Դելլալյանի 5 ստեղծագործությունները

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի կամերային 5 ստեղծագործությունների շնորհանդեսը: Նրա դուստրը՝ Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից ջութակարուհի Նարինե Դելլալյանը, ասում է, որ հատկապես հայ երիտասարդների շրջանում հետաքրքրությունը գնալով աճում է Հարություն Դելլալյանի աշխատանքների նկատմամբ, ու իրեն պարբերաբար դիմում էին նամակներով, թե որտեղից կարելի է գտնել Հ. Դելլալյանի գործերը: Այդ հանգամանքը, ինչպես նաև վաղամեռիկ կոմպոզիտորի 80-ամյակը, որ լրացել է այս տարի, առիթ են դարձել հոր գործերի հրատարակմանը:

Նարինե Դելլալյանը նամակով դիմել էր մշակույթի նախարարությանը՝ անդրադառնալով գործչի 80-ամյակին, ապա առաջարկել հրատարակել ստեղծագործությունները: Նախարարությունը հավանություն էր տվել առաջարկին:

Ըստ Նարինեի՝ հաջորդ քայլը լինելու է Հարություն Դելլալյանի սիմֆոնիկ ստեղծագործությունների հրատարակումը: Ասում է՝ հայրը հարցազրույցներից մեկում նշել էր, թե ցավալի է, որ Հայաստանում իր սիմֆոնիկ գործերը չեն հնչել: 

Շնորհանդեսին ցուցադրվեց նաև կոմպոզիտորի մասին Արայիկ Մանուկյանի հեղինակած «Հարություն» վավերագրական ֆիլմը, ներկայացվեց Նարեկ Կիրակոսյանի էսսեն, որն ստեղծվել է Հարություն Դելլալյանի երաժշտության ներշնչանքով: Երաժիշտ Հայկ Մելիքյանը կատարեց «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter