HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՄԻԵԴ-ի վճիռի համաձայն՝ Հայաստանը պետք է փոխհատուցի 4100 եվրոյին համարժեք դրամ

Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ-ի՝ 2017 թվականի ապրիլի 27-ի վճիռի համաձայն` պետությունը «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով պարտություն էր կրել: Հայաստանի Հանրապետությունը, վճիռի համաձայն, պետք է 4100 եվրոյին համարժեք դրամ փոխհատուցում վճարի:

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ այդ գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը հոկտեմբերի 27-ն է։

Հիշեցնենք, որ օգոսոտսի 17-ին արդարադատության նախարարությանը կրկին գումար հատկացվեց՝ «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով փոխհատուցումը կատարելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter