HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը երկու արտոնություն ստացավ

Կառավարությունը այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով երկու արտոնություն տրամադրեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին։

Առաջին արտոնությամբ՝ բժշկական կենտրոնի կողմից ներմուծված սարքավորումները կազատվեն մաքսատուրքից։ Դրանք 14 անուն, ավելի քան 2 միլիարդ դրամ արժեք ունեցող սարքավորումներ են, որոնք ներկրվելու են Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Չեխիայից։

Կառավարության տրամադրած մյուս արտոնությամբ՝ սեպտեմբերի 8-ից մինչև 2018թ.-ի փետրվարի 28-ը ընկերության կողմից ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարի ժամկետով։ ԱԱՀ-ով հետաձգվող սարքավորումների նախատեսված գումարը կկազմի մոտ 426,7 մլն դրամ:

Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ ընկերությունը նպատակ ունի կատարել ընդհանուր շուրջ 4 մլրդ դրամի ներդրում։

Լուսանկարը՝ www.nmmc.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter