HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լրացուցիչ 50 միլիոն դրամ՝ պաշտոնատար անձանց արտերկիր ուղեկցող ծառայողների ծախսերի համար

Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց՝ իր պահուստային ֆոնդից բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների ժամանակ ուղեկցող պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը վճարելու համար լրացուցիչ 50 միլիոն դրամ հատկացնել։

Գործադիրի՝ գումարի հատկացման այս որոշման նախագիծը ներկայացրել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Ինչպես ասվում է նախագծում՝ լրացուցիչ գումար հատկացվում է, քանի որ ավելացել է պաշտոնյանների արտասահմանյան գործուղումների քանակը։

2017 թ. պետական բյուջեով բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող զինծառայողների արտասահմանյան գործուղումների համար հատկացվել էր 75 միլիոն դրամ, որից մնացել է 7,6 միլիոն դրամ, որն էլ, ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ ավիատոմսերի ձեռքբերման գումարն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter