HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վթարից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, փնտրում են նրանց հարազատներին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ գիշերը Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ երկու ուղևոր, վիրավորվել` երեքը։

Վիրավորված ուղևորները տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն։ Նրանցից մեկը անչափահաս է։

Ինչպես «Հետք»-ին մանրամասնեցին արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տուժած երեք քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ բավարար։ Ծանր առողջական վիճակում գտնվող ուղևորների վնասվածքների մասին դեռևս տեղեկատվություն հաղորդել չկարողացան։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը այս պահին փորձում է գտնել տուժածների հարազատներին, դեռևս նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել։ Արտաքին գործերի նախարարությունից հորդորում են՝ եթե կան մարդիկ, ովքեր հավանական են համարում իրենց հարազատ անձանց՝ այդ պահին դեպքի վայրում լինելու փաստը, խնդրում են՝ կապ հաստատել կա´մ իրենց, կա´մ Վրաստանի դեսպանության հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter