HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա- Բագրատունյաց փողոց լուսացույցային օբեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանության հաղորդմամբ` համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Մեկնաբանություններ (1)

Սուրեն
Վերջապես այդ հարցը լուծվեց. Միջազգային կանոների համաձայն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter