HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոհեմ»` արվեստանոց-սրճարան, որտեղ ստեղծագործում է Սեւանի երիտասարդությունը

Ամալյա Մարգարյան, Դավիթ Բանուչյան

«Մենք Սևանում մշակութային ժամանց ապահովող վայր չունեինք, որտեղ մարդիկ կկարողանային կայանալ, արտահայտվել, հիմա այդ տարածքը փորձում ենք ստեղծել»,-ասում է «Բոհեմ» սրճարանի հիմնադիր, նկարչուհի Գոհար Մնացականյանը:  «Բոհեմ» սրճարանի համար նախահիմք է ծառայել նկարչի արվեստանոցը, որտեղ քաղաքի ակտիվ երիտասարդությունը հաճախ է հավաքվել:

«Հավաքվում էինք ընկերներով, զրուցում, երգում, խաղեր խաղում:  Հետո հասկացանք, որ քաղաքում այդպիսի մթնոլորտ ստեղծելու կարիք կա: Որոշեցի սրճարան բացել, բայց որը պիտի տարբերվեր շարքային մյուս սրճարաններից»,-ասում է Գոհարը: Ըստ նրա` կարևոր է եղել ճանաչողական գործառույթ կատարելը, ուստի սրճարանի մի հատվածը նվիրել են տեղացի արվեստագետների աշխատանքներին:

«Սրճարանի մի պատը հատկացված է տեղացի նկարիչների, արվեստագետների, գրողների աշխատանքներին: Կարելի է նրանց մասին տեղեկություններ  գտնել, աշխատանքները գնել: Վստահ եմ, որ այստեղ հավաքվելու են քաղաքի լուսավոր դեմքերը` արարող ու ստեղծագործող»,-ասում է սրճարանի հիմնադիրը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter