HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևան քաղաքն ու Սևանա լիճը

Նարեկ Ալեքսանյան

Սևան քաղաքն ու Սևանա լիճը նույն բառարմատից բացի գրեթե ոչ մի ընդհանուր բան չունեն: Սևանա լիճը համարվում է Հայաստանի զբոսաշրջության հիմնական կենտրոններից մեկը, սակայն Սևան քաղաքը զուրկ է տուրիզմի համար անհրաժեշտ նվազագույն ենթակառուցվածքներից: Կա Երևան-Սևան տրանսպորտ` միկրոավտոբուսներ, որոնք հասնում են քաղաք, բայց չեն հասնում լիճ, կա գնացք, որը հասնում է լիճ, բայց շարժվում է վաղ առավոտյան, ոչ բոլոր օրերին և շատ դանդաղ:

Սևանա լճի ափամերձ տարածքներում հյուրանոցների և հանգստյան վայրերի պակաս չկա, իսկ Սևան քաղաքում պաշտոնապես գրանցված ոչ մի հյուրանոց չկա: Չկա նաև հստակ գործող Սևան քաղաք-Սևանա լիճ տրանսպորտ, քաղաքի փողոցները շատ տեղերում ուղղակի անանցանելի են. դրանք տարիներ շարունակ չեն վերանորոգվել կամ վատ են վերանորոգվել: Այս ամենը և այլ հանգամանքներ ևս Սևան քաղաքին զրկում են զբոսաշրջության կենտրոն դառնալու հնարավորությունից:

Չնայած նշված հանգամանքներին` այս տարի Սևանա լիճ այցելող զբոսաշրջիկների պակաս չի նկատվում:

Շատերն առաջին հերթին այցելում են Սևանավանք:

Իտալացի տուրիստները վանքի մասին անգլերեն նկարագրությունը կարդալուց հետո նկատեցին, որ նույն տեքստը կա նաև իտալերենով:

Ամենաշատ զբոսաշրջիկները` թե´ տեղացի, թե´ արտասահմանցի, հանգստանում են թերակղզում:

Այս ճանապարհը տանում է դեպի հանրային լողափերից մեկը։

Հանրային լողափի ավտոկայանատեղին։

Մանկական խաղահրապարակ հանրային լողափում։

Նախազգուշացնող բնապահպանական ցուցանակ։

Հանրային լողափում, ինչպես նաև Սևանա լճի բազմաթիվ լողափերում մոտորոնավակները (սկուտեր) լողացողների համար վտանգավոր հեռավորությամբ են սլանում։

Հանրային զուգարաններ հանրային լողափում։

Այստեղ կա նաև բուժկետ ու փրկարարական ծառայություն։

Մնացած բոլոր լողափերը թերակղզում մասնավոր են։ Ազատ՝ վայրի լողափ չկա։

Մոտորոնավակներն ամենուր են։

Խորհրդային ժառանգությունից՝ ջրային հեծանիվներ։

Ջրից դուրս եկող ինչ-որ մետաղյա ամրան։

Լողափնյա հանդերձարան։

Թերակղզուց ոչ շատ հեռու լողափերում ջուրն ու ափը նկատելիորեն ավելի մաքուր են։

Ափից ընդամենը մի քանի տասնյակ մետր այն կողմ կարելի է գտնել այսպիսի ոչ օրինական աղբավայրեր։

Զբոսանավ։

Սևան քաղաքը լճից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է։

Սևանի շուկան։

Այստեղ կան բազմաթիվ վաճառականներ Հայաստանի այլ քաղաքներից։

Միրգ-բանջարեղենի խանութ-շուկայում։ Այստեղ բավականին էժան գներ են։

Լավաշն արևի տակ չորանում է, այն ներսում են պահում։

Շուկայի տարածքում գործող հագուստի տոնավաճառը։

Առևտրականները դժգոհում են հաճախորդների բացակայությունից․ եղածներից շատերն էլ պարտքով են առևտուր անում։

Շուկայի հարակից փողոցը։

Շինհրապարակ․ «Ավելի բարեկարգ Սևան»։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին։

Խաղահրապարակ կենտրոնական «Գարաժ» թաղամասում։

Խաղահրապարկը՝ վերևից։

Բնակելի շենք։

Խաղահրապարակ քաղաքի ծայրամասում։

Սևանի չգործող ալրաղաց-կոմբինատը։

Փողոցային երաժիշտը երգում է մի քանի լեզուներով՝ չնայած ոչ բոլոր երգերի թարգմանությունը գիտի։

Քաղաքային տրանսպորտ։

«P.S. Ժպտա միշտ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter