ՈՒրբաթ, 22 սեպտեմբերի

Դանակահարություն Աջափնյակում. տուժողն ու կասկածյալը համադասարանցիներ են



ՀՀ քննչական կոմիտեիc տեղեկացնում են, որ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականի դանակահարության դեպքի առթիվ։

Սեպտեմբերի 12-ի առավոտյան բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 2000 թվականի ծնված պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժածը դպրոցական է և վնասվածքն ստացել է դպրոցում համադասարանցիների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անչափահասի ինքնությունը պարզվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ