HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը և նպատակային միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը։ Փաստաթուղթը մշակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և բխում է կառավարության ծրագրից: 

Զեկուցողները ներկայացրել են այն միջոցառումներն ու գործիքակազմը, որոնց կիրառումը կնպաստի ժողովրդագրական կայուն զարգացման ապահովմանը: Ծավալված քննարկումների արդյունքում վարչապետն անհրաժեշտ է համարել գնահատել, թե կոնկրետ որ միջոցառումն ինչպիսի հավանական ազդեցություն կարող է ունենալ ժողովրդագրական ընդհանուր պատկերի վրա: Նա նաև կարևոր է համարել միջազգային փորձի ուսումնասիրությունը և հանձնարարել է լրամշակել նախագիծը՝ հաշվի առնելով հնչեցված մոտեցումները:

 

Մեկնաբանություններ (1)

Եղիա Շամշյան
անհրաժեշտ է Վարչապետ Կարեն Կարապետյանին շտապ հասկանալ և նրա որոշումները և ասելիքները իրականություն դարձնել, հարկավոր է իրեն աջակցել, վստահ եմ, որ այդ կերպ որակյան արդյունք կլինի և ժողովրդի ապրելակերպը որակապես կբարելավվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter