HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարկերն ավելացել են 35%-ով». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը այսօր` Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վստահեցրել է, որ կոմիտեն ապահովելու է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ բյուջեի հաստատված հարկային եկամուտները:

«ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6.4%, իսկ հարկերն ավելացել են 35%-ով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»,- ասել է Հարությունյանը:

Նա նաև ասել է, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունեցել ստուգումների՝ մոտ 48%-ով կրճատման և առաջին կիսամյակի ընթացքում 22 մլրդ դրամ գերավճարների վերադարձի պայմաններում: Անդրադառնալով հարկային եկամուտների աճն ապահոված գործոններին՝ Հարությունյանն առանձնացրել է համակարգում կառուցվածքային փոփոխությունների կատարումը և մոնիթորինգային կենտրոնի գործարկումը, որով, ըստ հաղորդագրության, ուղղահայաց հսկողության աշխատանքները ժամանակակից հիմքի վրա են դրվել. «Արձանագրված ցուցանիշները ապացուցում են, որ ստուգման լայնածավալ գործիքների փոխարեն նախապատվությունը տալով բիզնեսի հետ գործընկերության ճանապարհով բացատրական աշխատանքի կատարմանը՝ արդյունքում հնարավոր է ստուգումների կրճատման պայմաններում մուտքերի աճ գրանցել»:

«Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին շնորհավորել է կոմիտեի նախագահին արձանագրված ձեռքբերումների համար և հաջողություն մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter