Հինգշաբթի, 23 նոյեմբերի

Արդվեցիները հողով լցրին հանքի համար բացված փոսը


Նարեկ Ալեքսանյան

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչներն ու նրանց միացած բնապահպանները երեկ հերթական բողոքի ակցիան իրականացրին իրենց գյուղի հարևանությամբ ոսկու հանք բացելու դեմ: 

Գյուղացիները հողով լցրին այն փոսը, որն, ինչպես նշեցին իրենք, ապօրինաբար, առանց թույլտվությամբ փորել էր' Արդվի համայնքի Շեկաղբյուրի ոսկու պաշարների համար երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնող «Միռամ» ՍՊԸ-ն: Նույն փոսի մեջ խորհդանշորեն թաղվեց նաև ««Միռամ» ՍՊԸ» գրությամբ թուղթը:

Սարը բարձրանալու ճանապարհին նրանք ստուգեցին գյուղի տարածքում առկա ռադիացիայի չափաքանակը, այնուհետև այն չափեցին նաև փորձանմուշներ վերցնելու համար փորված փոսի մեջ, որտեղ 8 նիշով ավելի բարձր էր, քան գյուղում:

Արդվեցիները շարունակում են պայքարել իրենց գյուղից ընդամենը 2 կմ հեռավորության վրա բացվելիք հանքի դեմ: Նրանք ստորագրահավաքներ են իրականացնում, ճանապարհ են փակում, դիմումներ են գրում պատկան մարմիններին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։