HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների պալատի խորհուրդը 3 փաստաբանի վերաբերյալ որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը երեկ քննել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Գաբրիելյանի)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 03.07.2017թ. որոշումների հիման վրա թիվ ԵԷԴ/0050/01/17 քրեական գործով ամբաստանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, Գևորկ Իրիցյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Մ․ Մարտիրոսյան)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 27.04.2017թ. որոշման հիման վրա թիվ ԵԷԴ/0101/01/16 քրեական գործով ամբաստանյալ Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները: Այս մասին հայտնում է փաստաբանների պալատի աշխատակազմը:

Փաստաբանների նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա առանց նախագահող դատավորի թույլտվությամբ դատական նիստերի դահլիճը լքելու համար։

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանին ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:

Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի՝ դահլիճը լքելու վարքագծում (երբ չի հայտարարվել ընդմիջման տևողություն, երբ դատարանը փաստաբաններին չի ճանաչել, որպես պաշտպան, սակայն կիրառել է պաշտպանների նկատմամբ նախատեսված սանկցիա) Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում չի արձանագրել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանի դահլիճը լքելու վարքագծում արձանագրել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի խախտում:

Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները շուտով կհրապարակվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter