Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի

Ի․ Առաքելյանի պատասխանը «Հետք»-ին․ իր հայտարարությունը իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ էր



Վերջերս «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որում անդրադարձել էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի՝ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ արած այն հայտարարությանը, թե  ՍԱՊԾ հասցեին հնչեցրած կարծիքներն ու մեղադրանքները հիմնավորված չեն։

Մասնավորապես նա նշել էր․ «Եթե դա հիմնավորված է, հիմքերը կարող եք ներկայացնել Գյուղատնտեսության նախարարություն էլ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էլ»:                                                                                                           

Նախարարը նաև հայտնել էր` «Մենք գնացել ենք, նայել ենք, էստեղ խնդիր կա, Սննդի անվտանգության պետական ծառայությունը վատ է աշխատում, դա հայտարարություն չի, դա ուղղակի ընդհանուր առմամբ ինչ-որ կարծիք է որի հիման վրա...  ամեն կարծիքին արձագանք տալը, համաձայն չենք, որ պետք է տալ» ։

Որպես սննդամթերքի անվտանգության ոլորտը լուսաբանող լրատվամիջոց՝ մի քանի օրինակներով նախարարին փորձեցինք հիմքեր ներկայացնել՝ կցելով տարբեր փաստերով լուսանկարներ, տեսագրություններ, լաբորատոր փորձաքննության արձանագրություններ և այլն։

Նույն բովանդակությամբ հարցում ուղարկեցինք նաև Իգնատի Առաքելյանին՝ խնդրելով, այդ հիմքերն ուսումնասիրելուց հետո կարծիք հայտնել՝ այնումամենայնիվ ՝ ի՞նչ թերություններ է տեսնում ՍԱՊԾ աշխատանքում և ինչպե՞ս է պատրաստվում, որպես վերադաս, շտկել դրանք:

Այս հարցման պատասխանը տալու համար նախարարությունից պահանջվեց ուղիղ մեկ ամիս:

Նախ նախարարը «հայտնում էր», որ ՍԱՊԾ-ն հաշվետու է  նախագահին, վարչապետին և կառավարությանը, իսկ «գյուղատնտեսության նախարարությունը կառավարման ոլորտում գործող մարմին է»։

Այնուամենայնիվ, ՍԱՊԾ պատասխանատու անձանց մասնակցությամբ գյուղնախարարությունում կազմակերպվել է քննարկում ՝«Հետք»-ի կողմից հիշատակված  հրապարակումներում բարձրաձայնված հարցերի կապակցությամբ։

«Հանդիպման ընթացքում ներկայացվել է, որ ԶԼՄ-ների բոլոր հրապարակումների հիման վրա ծառայությունն իրականացրել է վերահսկողություն ստուգումներ և դիտարկումներ, ինչպես նաև՝ ըստ անհրաժեշտության կիրառվել են պատասխանատվության միջոցներ»։

Իսկ վերը նշված հաղորդման ժամանակ Ի․ Առաքելյանի հնչեցրած կարծիքն այն մասին, թե ՍԱՊԾ թերի աշխատանքի վերաբերյալ հիմքեր չկան, նախարարը հայտնում է, որ այդ «հայտարարությունը բխում է մասնավորապես  կառավարության նոր ծրագրով սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների տրամաբանությունից»:

Սակայն նախարարը կարևորում է «Հետք»-ի և մյուս լրատվամիջոցների ակտիվ ու հետևողական աշխատանքը և «առաջարկում Ծառայության հետ սերտ համագործակցություն ծավալել», որպեսզի արդյունքն ավելի շատ լինի, իսկ սպառողի իրավունքները՝ առավել պաշտպանված։

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ