HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիստին չներկայանալը դրական չի ընդունվում. ասել է դատավորն ու փաստաբանների բացակայության հիմքով հետաձգել «Սասնա ծռեր»-ի գործը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» վերաբերյալ քրեական գործով դատական նիստն այսօր հետաձգվեց փաստաբանների  մեծամասնության բացակայության պատճառով:

Նշենք, որ այսօր 180-ից ավելի փաստաբան ընդդեմ դատարաններում զննությունների կամ խուզարկությունների գործադուլ են հայտարարել, և այդ փաստաբաններից ոմանք «Սասնա ծռեր»ի պաշտպաններն են:

Այսօր փաստաբան Երվանդ Վարոսյանը դիմում էր ուղարկել դատարան` նշելով փաստաբանների գործադուլ հայտարարելու ու դրա պատճառների մասին:

Դիմումն ընթերցելուց հետո դատավոր Արտուշ Գաբերիլյանն ասաց, որ չի ընդունում գործադուլ անելու գործելաոճը, ապա հետաձգեց դատական նիստը՝ փաստաբանների բացակայության պատճառով:

«Դատարանը փաստաբանների՝ այսօրվա դատական նիստին չներկայանալը դրական չի ընդունում, քանի որ փաստաբանները պարտավոր էին ներկայանալ դատական նիստերին, սակայն չեն ներկայացել, հետևաբար հաջորդ դատական նիստին դատարանը կարող է անդրադառնալ նրանց վարքագծին: Առանց այդ փաստաբանների այսօրվա գործի քննությունը չենք կարող շարունակել՝ 15 փաստաբանների բացակայությամբ»,- նշեց Արտուշ Գաբրիելյանն`այսպիսով, ըստ էության ակնարկելով, որ գործադուլի պատճառով նիստին չներկայացած փատաբանների նկատմամբ կարող է դատական սանկցիա կիրառվել:

Նշենք, որ այսօր դատական կարգադրիչները թույլ չտվեցին նիստերի դահլիճ մտնել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Ալումյանին: Վերջինս գործադուլին չի մասնակցում ու դատարան էր եկել՝ ներկայացնելու իր պաշտպանյալի շահերը, սակայն զննության ժամանակ մետաղորսիչ սարքի արձակած ազդանշանների պատճառով նրան չթույլատրվեց մուտք գործել նիստերի դահլիճ:

Ալումյանը, թեև գտնում է, որ փաստաբաններին ոչ թե խուզարկում, այլ զննում են, այնուամենայնիվ, կարծում է, որ  դատարաններում արգելված իրեր ցանկ հաստատելու մասին  դատարանների խորհրդի որոշումը իրավազուրկ է: Փաստաբանը գտնում է, որ դատարանների խորհուրդի որոշմամբ չէ, որ պիտի նման ցանկ սահմաներ, այլ այդ ցանկը պետք է օրենքով սահմանվեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter