Երկուշաբթի, 25 սեպտեմբերի

Վթարային ջրանջատումներ Ավանում եւ Մալաթիա-Սեբաստիայում սեպտեմբերի 14-ին



«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 14-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
1. Ժամը 12։00-14։00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` 3-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 14-րդ փողոցի և նրբանցքների,
2. Ժամը 14։00-15։00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի`  4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների և նրբանցքների:

3․ Ժամը 10։00-22։00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Ռ. Մելիքյան փող. 2ա, 2/2, 2/3 շենքերի, Սեբաստիայի փող. 24, 24/1, 24/2, 26, 26/1, 28, 30, 30ա, 30բ, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6  շենքերի, Տիչինայի փողոցի և 3-րդ նրբանցքի, Շահումյան 13-րդ փող. 1-ին նրբանցքի, Շահումյան 14-րդ փողոցի և 1-ին նրբանցքի,  Օտյան, Վեգներ, Սեբաստիայի, Հովնաթան, Շրջանային, Վարուժան, Մալաթիա, Բատիկյան, Ոսկանյան փողոցների անհատական տների և հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ