HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություն Երևանում

Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ից նշված խաչմերուկի մուտքի և ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

«Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում և հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն»,- գրված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter