HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հողամասը անհատույց իրավունքով կտրամադրվի եկեղեցուն՝ որպես սեփականություն

Կաթողիկոսի խնդրանքով էջմիածնում գտնվող 4 հա հողամասն անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց այս որոշումը։

Կառավարությունը հուլիսի 20-ին Վաղարշապատ համայնքի Իսի-Լե-Մուլինո փողոց 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 1,4 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը անհատույց սեփականության իրավունքով հանձնել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, իսկ դրան կից 4 հա հողամասը անհատույց օգտագործման իրավունքով եկեղեցուն էր տրամադրվել դեռևս 2004 թվականին:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այդ հողատարածքներում նախատեսվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և դրա շրջակայքում հիմնել զբոսայգի։ Կաթողիկոսը գրությամբ դիմել է վարչապետին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 4 հա հողամասը Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հանձնելու և կայանի կառուցապատման աշխատանքներն իրականացնելու նպատակով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու խնդրանքով:

Վարչապետը ընդառաջել է կաթողիկոսի խնդրանքը և 4 հա հողատարածքի անհատույց օգտագործման իրավունքը փոխել անհատույց սեփականության իրավունքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter