HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Արոյան»-ը մտադիր է ոսկերչության ոլորտում 11 մլն դոլարի ներդրում կատարել

«Արոյան» ընկերությունն այսուհետ գործունեություն կծավալի «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում։ Գործադիրը այս որոշումը ընդունեց այսօրվա նիստին՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով։

Ընկերությանը շահագործողի թույլտվություն տրվեց՝ ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար:

«Արոյան»-ի գործողության ժամկետը սահմանվել է 8 տարի, որի ընթացքում ընկերության ներդրումների ծավալը, ըստ որոշման նախագծի, կհասցվի 11 մլն դոլարի, իսկ արտադրանքի արտահանման տարեկան ծավալը՝ մոտ 2,5 մլն դոլարի:

Ընկերությունը պլանավորում է արտահանում իրականացել դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Բահրեյն, Քուվեյթ, Օման:

«Արոյան»-ը մտադիր է մոտակա 8 տարվա ընթացքում աշխատատեղերի թիվը հասցնել 100-ի` 300 դոլար միջին աշխատավարձով։

«Արոյան»-ը նորաբաց ընկերություն է։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը հիմնադրվել է այս տարվա հունիս ամսին։

Հիշեցնենք, որ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2015 թվականի մարտի 12-ի կառավարության որոշմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter