HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը 350 միլիոն դրամ կհատկացնի ՏԻՄ ընտրությունների համար

2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 350 միլիոն դրամ։

Կառավարությունը այսօրվա նիստում հավանության արժանացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։

Ինչպես գրված է որոշման նախագծում՝ 64 համայնքում կայանալու է ՏԻՄ ընտրություն, այն կազմակերպելու և անցկացնելու է 24 տարածքային ընտրական հանձնաժողով, ձևավորվելու է 510 տեղամասային ընտրական հանձնաժողով, տպագրվելու է 885.000 քվեաթերթիկ: Այս աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 744 միլիոն դրամ, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար հատկացված գումարի մնացորդը 394 միլիոն դրամ է։ Ընտրությունների կազմակերպման համար պահանջվում է ևս 350 միլիոն դրամ, որն էլ այսօրվա որոշմամբ կառավարությունը կտրամադրի։

Նիստի մեկ այլ որոշմամբ` 22 միլիոն դրամ էլ կհատկացվի Գորիսի համայնքի ղեկավարի ընտրությանը։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ սեպտեմբերի 8-ին Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական է ներկայացրել: Սեպտեմբերի 11-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 20 միլիոն դամ, իսկ ոստիկանությանը՝ 2.2 միլիոն դրամ։ Գումարը կրկին կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter