HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց կրակոցներ են հնչել. կա սպանված (լուսանկարներ)

Քիչ առաջ՝ 13։30-ի սահմաններում, «Վերնիսաժ»-ի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Կայանատեղիի ականատես կարգավարի փոխանցմամբ՝ մի տղամարդ «Թուֆենկյան» հյուրանոց մտնելիս է եղել, երբ նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել։ Նա ընկել է գետնին և նրան ուղեկցող թիկնապահները նրան բարձրացրել, դրել են ավտոմեքնան ու հեռացել: Դեպքից մի քանի մետր այն կողմ՝ ծառի տակ, միջինից բարձր տղամարդու դիակ էր ընկած: Ականատեսների փոխանցմամբ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից են հնչել կրակոցները:

Կայանատեղիի կարգավարի փոխանցմամբ՝ այն տղամարդը, ում տարել են և ում ուղղությամբ առաջինն են հնչել կրակոցները «Թուֆենկյան» հյուրանոցի մշտական հաճախորդներից է եղել:

«Վերնիսաժ»-ի կողքին՝ աստիճանների դիմաց, ավտոմատ էր ընկած, իսկ տոնավաճառի ներսում՝ ատրճանակ:

Հյուրանոցի դիմաց արյան հետքեր են, իսկ հյուրանոցի դռան վրա երևում են կրակոցների հետքերը: Կայանատեղիի կարգավարի հագուստի վրա ևս արյան հետքեր են, որոնք առաջացել են տուժածին ավտոմեքենա դնելիս:

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի
Wild wild Երևան: Իբր «ողջ հայության մայրաքաղաքը»: ՀՀ Ոստիկանությունը վաղուց (հհկ-ական) ընտրական շտաբ է:Պերմյակովի գործի ժամանակ երևաց ՀՀ Ոստիկանության իսկակա՛ն դեմքը:...................Քաղաքակրթության աղբարկղ Ռուսաստանի հետնաբակ դառնալու «պտուղները»: Քաղաքակիրթ Արևմուտքի փոխարեն սովետական-գողական բարքերով ապրող ռուսի քամակից դուրս չեք գալիս:«Վայելեք»:
Vahe
Armenia is the least criminal country, seems to me the only criminals are the rulers !
Վարազ Սյունի
Հարգելի Կարին(5)- բարքերի մասին հեռվից դատելը ի՞նչու, ըստ ձեզ, «արժանահավատ» չէ: Մարդը ա՛յդ ձևով սպանված-գետնին փռված է. սա չէ՞ փաստը: Հեռվից,թե մոտիկից-նույն փաստը չէ՞:
Կարին
Հարգելի Վարազ Սյունի, բարքերի մասին հեռվից դատելը արժանահավատ չէ, անկախ բնակության վայրից:
Վարազ Սյունի
Անկախ թե ով է սպանվածը, այդ նկարն արդեն ամեն ինչ է ասում ներկա հայաստանյան բարքերի մասին.Երևանի ամենակենտրոնում մարդն ա՛յդ ձևով սպանված-գետնին տապալված: Սա նաև ազգի իմիջին է հարված: Աշխարհում ամեն տեղ հանցագործություն կա,բայց ոչ նմա՛ն ձևի. սա արդեն «բեզպրեդել» է: ՀԳ. Որոշ հայաստանցիների/հայերի թվում է,որ եթե ռուսի քամակում չես, ապա Արևմուտքի կամ X-ի քամակում պիտի լինես: Նման հայերի համար երևի դժվար է պատկերացնել,որ կան նաև ազգային արժանապատվություն ունեցող հայեր,որ ոչ մեկի քամակում չեն՝ անկախ բնակության վայրից:
ham
Հավանաբար արևմուտքի քամակը անհամեմատ հարմար է և բուրավետ, գնա և վայելիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter