HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2 պարտությունից հետո Հայաստանը նահանջել է 11 հորիզոնական

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման սեպտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ընտրանին 414 հաշվարկային միավորով հայտնվել է 83-րդ տեղում՝ նախորդ ամսվա համեմատ նահանջելով 11 հորիզոնական: Նահանջն անակնկալ չէր, քանի որ հաշվետու ժամանակահատվածում Արթուր Պետրոսյանի թիմը 2 խաղում նույնքան պարտություն է կրել. ռումիններից՝ 0-1, իսկ դանիացիներից՝ 1-4 հաշիվներով: Փոխարենը հավաքականի միավորներից դուրս են բերվել 2013-ի օգոստոս-սեպտեմբերին կայացած Ալբանիա-Հայաստան (2-0), Չեխիա-Հայաստան (1-2), Հայաստան-Դանիա (0-1) խաղերի արդյունքները, որոնցից երկրորդը մեր թիմին ժամանակին 1305 միավոր էր բերել:  

Համաշխարհային ցուցակում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել. առաջին հորիզոնական է վերադարձել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին, Կոլումբիան: 

ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում Հայաստանի մրցակցիներից լավագույնը, ինչպես տեսնում ենք, Լեհաստանն է, որն այս պահին 6-րդն է, սակայն անցյալ ամիս 5-րդն էր աշխարհում: Վագրի թռիչք է գրանցել Դանիան, որը 20 տեղով առաջ է գնացել ու հիմա 26-րդն է: Մոնտենեգրոն էլ առաջադիմել է 15 տեղով ու 37-րդն է: Ռումինիան 1 տեղով բարձրացել է 41-րդ հորիզոնական: Ղազախստանը նահանջել է 26 տեղով եւ 126-րդն է:

Նախկին ԽՍՀՄ երկրներից Ուկրաինան 24-րդն է, Ռուսաստանը՝ 64-րդը, Ուզբեկստանը՝ 69-րդը, Բելառուսը՝ 77-րդը: Մուսները Հայաստանին ավելի ցածր տեղերում են:

Հայաստանի հարեւաններից ամենալավ ցուցանիշն ունի Իրանը (25, -1), Թուրքիան 27-րդն է (+6), Ադրբեջանը 92-րդն է (-13), իսկ Վրաստանը՝ 103-րդը (+9):   

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի հոկտեմբերի 16-ին: Մինչ այդ Հայաստանն ամսի 5-ին կընդունի Լեհաստանին, իսկ ամսի 8-ին կհյուրընկալվի Ղազախստանին:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter