HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 26-ամյա Առուշ Առուշանյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին:

Վարչապետը որոշումը կայացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 1-ին մասի հիմքով. «Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը: Այդ օրը, ի թիվս Սյունիքի մարզի մյուս քաղաքային համայնքների` Կապան, Սիսիան, Քաջարան, Գորիս բազմաբնակավայր համայնքի բնակիչները նույնպես կընտրեն իրենց համայնքի ղեկավարին:

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա Գորիսի քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2014թ. հունիսի 8-ին եւ վերընտրվել էր 2016 թ.-ի սեպտեմբերի 18-ին: 

Լուսանկարը՝ Առուշ Առուշանյանի ֆեյբուք էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter