HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Դինգո թիմ»-ը ահազանգում է՝ գիշերային ժամերին շների վրա կրակում են

Օրեր առաջ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով պարզել, թե ովքեր են գիշերային ժամերին կրակում շների վրա։ 

ՀԿ-ի փոխանցմամբ՝ բնակիչներից անընդհատ ահազանգեր են ստանում, որ բնակելի վայրերում կրակում են շների վրա, բնակիչներից ոմանք այդ ժամանակ ահազանգել են ոստիկանություն, որտեղից հայտնել են, որ  ոստիկանությունը տեղյակ է: 

«Խնդրում ենք պաշտոնապես պատասխանել՝ տեղյա՞կ է, արդյոք, ոստիկանությունը այդ գիշերային կրակոցներին: Եթե այո, ապա ու՞մ կողմից է դա իրականցվում: Եթե ոչ, ապա ինչու՞ քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ստացվում է, որկամ անհայտ անձինք բնակելի վայրում անարգել օգտագործում են զենք, ու ոստիկանությունը կարծես չի տեսնում և չի լսում,կամ կոնկրետ կառույց է զբաղվում այդ հարցով, ոստիկանությունը տեղյակ է և տվյալ կառույցի հետ միասին խախտում է օրենքներ»,-ասվում է բաց նամակում։ 

«Դինգո թիմ»-ը ոստիկանապետին հիշեցրել է, որ թափառող կենդանիների հիմնախնդրով զբաղվող «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը ևս հրաժարվել է այն փաստից, որ իրենք որևէ կապ ունեն կրակոցների հետ: 

«Եթե «Յունիգրաֆ Իքս»-ը չէ, ապա ո՞վ է այդպես անարգել կրակում բնակելի վայրերում, և ինչու՞ է ոստիկանությունը լռում»,-հետաքրքրվում է ՀԿ-ն։  

Բաց նամակին «Դինգո թիմը» կցել է շներին կրակելու՝ իրենց ուղարկված ահազանգերի հաղորդագրությունները։ 

Ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրեցին, որ ստացել են «Դինգո թիմ»-ի նամակը, այն ուսումնասիրվում է, սակայն հրաժարվեցին բանավոր պարզաբանում տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter