HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Oգոստոսին բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 3566 անձ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 7 տարածքային մարմինների կողմից 2017թ. օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 3566 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2767 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 799 անձի:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 821 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 626 անձի, հաշմանդամ չի ճանաչվել 195-ը (որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 57-ին):

Այս դեպքում հաշմանդամ չճանաչված անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման, հետևաբար, այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի:

Ըստ հաշմանդամության խմբերի`

I խումբ` 28 անձ
II խումբ` 149 անձ
III խումբ` 384 անձ

«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է 65 երեխայի:

Վերափորձաքննություն է անցել 2745 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 2141 անձի, հաշմանդամ չի ճանաչվել 604-ը, այս դեպքում տևական բուժման և վերականգնողական միջոցառումների արդյունքում այդ անձանց մոտ վերականգնվել են օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները, կենսագործունեությունը չի սահմանափակվել և նրանք հաշմանդամ չեն ճանաչվել:

Վերափորձաքննվածներն ըստ խմբերի`

I խումբ` 39 անձ
II խումբ` 332 անձ
III խումբ` 1667 անձ
«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է 103 երեխայի:

Վերափորձաքննվածներից`

ա) ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 140 անձի, այսինքն՝ այդ անձանց մոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման վերականգնում, իսկ նման դեպքում կենսագործունեության սահմանափակման տեսակը և աստիճանը փոփոխվում է և ըստ այդմ անձին սահմանվում է ավելի ցածր հաշմանդամության խումբ (օրինակ՝ հաշմանդամության երկրորդ խմբից՝ երրորդ խումբ կամ առաջինից՝ երկրորդ խումբ կամ առաջինից՝ երրորդ խումբ):

բ) հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 57, այսինքն, այդ անձանց մոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման վատթարացում և կենսագործունեության սահմանափակման աստիճանի խորացում (երրորդ խմբից՝ երկրորդ կամ երրորդ խմբից՝ առաջին, կամ երկրորդից՝ առաջին խումբ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter