Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Անձնական տվյալներ մշակելու սահմանափակումներն այսուհետ տարածվելու են նաեւ լրագրության վրա




2016թ. դեկտեմբերի 16-ին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, որով անձնական տվյալներ մշակելու սահմանափակումներ մտցվեցին լրագրողների համար: Նախկինում օրենքը սահմանում էր, որ «... անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չեն տարածվում լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա»: Սակայն 2016-ի դեկտեմբերին այս դրույթն ուժը կորցրած ճանաչվեց:

Պետական մարմիններն արդեն մերժել են «Հետքին» հանրամատչելի եւ հանրային նշանակության տեղեկություններ տրամադրել' հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին:

Ո՞րն էր այս փոփոխության նպատակը, ի՞նչ ռիսկեր է այն պարունակում լրագրողական գործունեության համար եւ ի՞նչ իրավական հետեւանքներ կարող է ունենալ: Այս հարցերի շուրջ «Հետքի սրահում» զրուցել ենք Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանի եւ «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Գեւորգ Հակոբյանի հետ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ