HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստիան Աեդոյի ղեկավարած պատվիրակությանը:

ԿԳՆ տեղեկացմամբ' նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտը գտնվում է փոփոխությունների նոր փուլում' այս հարցում ակնկալելով ՀԲ աջակցությունը:

Նախարարի խոսքով' արդեն պատրաստ է Կրթության զարգացման պետական ծրագիրը, որը մշակվել է ԿԳ նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ասիական բանկի փորձագետների կողմից:

«Ծրագրի արդյունքում կունենանք երեք' բարձրագույն, նախնական և միջին մասնագիտականկրթության և հանրակրթության զարգացման ծրագրեր: Նախատեսվում է, որ Բարձրագույն կրթության հայեցակարգը կազմված կլինի երկու հատվածից' «Բարձրագույն կթրությանմասին» օրենքում համապատասխան փոփոխություն և կառուցվածքային ուղղություն: Վերջինիս պարագայում նախատեսվում է մշակել հետազոտական համալսարանի մոդել, որըպետք է դառնա գերազանցության կենտրոն' հենց համալսարանական ցանցի հիման վրա:

Այս գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է նախապատրաստել այդ ցանցը'մասնագիտությունների վերանայում, հավատարմագրման գործընթացի կատարելագործում, ներքին շարժունության ապահովում և այլն»,-նշել է նախարարը' ընդգծելով, որ ծրագրի որոշակի բաղադրիչների մասով ակնկալվում է ՀԲ աջակցությունը:

Ըստ Լևոն Մկրտչյանի' Հանրակրթության զարգացման ծրագրում շեշտը դրվելու է «Ուսուցիչ» նախաձեռնության վրա: «Այն պետք է իրականացվի երեք բաղադրիչով. առաջին' որակ /ԿԱԻ վերափոխում, դասագրքեր, վերապատրաստում, չափորոշիչներ/, երկրորդ' դպրոցների կառավարման խորհուրդների, ընտրության անցկացման կարգի, ֆինանսավորման մեխանիզմների վերանայում և երրորդ' ուսուցչի սոցիալական վիճակի բարելավում: Ոսուցիչների տարակարգերի համար նախատեսվող հավելավճարների մշակման և անցումների ճիշտ ապահովման նպատակով ևս ակնկալվում է ՀԲ աջակցությունը»,-նշել է նախարարը' այս համատեքստում կարևորելով մանկավարժական կրթության արմատական վերանայման խնդիրը:

Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ ՀԲ-ի հետ տարվող հետագա ծրագրերն առավելապես կունենան բովանդակային ուղղվածություն:

ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստիան Աեդոն նշել է, որ առաջարկվող ծրագրերի որոշ բաղադրիչների մասով Համաշխարհային բանկը կարող է տրամադրել որոշակի աջակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter