HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Դիլիջան ազգային պարկ»-ում կրկին ծառեր են հատել

Վարչապետի՝ ծառահատումների կանխարգելման խիստ հանձնարարականներից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի փոփոխումից,  դատախազի խիստ զգուշացումներից, հարուցված քրեական գործերից, անտառապահների ձերբակալումներից հետո անգամ «Դիլիջանի ազգային պարկ»-ում ծառահատումները շարունակվում են: Ստացվում է՝ պետական մի ողջ համակարգ անզոր է կանխել այս պարկի ծառահատումները:

Լեռնային ուղեկցորդ Գոռ Հովհաննիսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան հրապարակեց ազգային պարկում արմատահան եղած ծառերի լուսանկարներ: Դրանք արվել են ժամեր առաջ: Մեզ հետ զրույցում Գոռը նշեց, որ պարկի երեք՝ իրարից ոչ հեռու գտնվող հատվածներում, քոքահան էին արվել տասից ավել հաստաբուն ծառեր: Բացի այդ, դրանք քաշելու և շուռ տալու արդյունքում միջին ծառեր էին վնասվել: Նրա փոխանցմամբ՝ նաև «ավիրվել էին» տարածքի մատղաշ ծառերը:

Ասում է՝ ծառերը քոքահան էին արվել, որպեսզի հետագայում մանրացվեին, և դրանք տեղափոխողները կարողանային իջեցնել:

Նա նաև տեսել է արդեն իջեցնելու պատրաստ ծառեր: Տեղում հսկող անտառապահի կամ պարկի աշխատակցի հետ Գոռը չի կարողացել հանդիպել: Սակայն երեքշաբթի պատրաստվում է հանդիպել «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենի հետ:

«Սա միակ վայրը չէ, որտեղ անտառը նման ձևի քրքրած է, ու կարող եմ հատիկ առ հատիկ տանել ու ցույց տալ մնացած ինձ հայտնի վայրերը: Եթե ես որպես լեռնային ուղեկցորդ պարբերաբար գտնում ու երբեմն էլ կանխում եմ էս ամենը, ինչպես է ստացվում որ մի ամբողջ ազգային պարկի հարյուրանոց թիմը չի կարողանում տիրություն անել մի պստիկ անտառածածկույթին, որ ես մենակով ու ոտքով ընդամենը երկու օրում ոտքի տակ կտամ: Իսկ իրենք ունեն տարածքների պատասխանատուներ, ամենագնաց մեքենաներ, աշխատավաևձ են ստանում մեր վճարած հարկերից»,-ասում է Գոռ Հովհաննիսյանը:

Լուսանկարները՝ Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter