HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաջարկում են ձերբակալվածներին և կալանավորվածներին զննի ոչ թե հաստիքային, այլ՝ շտապօգնության բուժաշխատողը

Գործող օրենքի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված անձին համապատասխան պահելու վայր ընդունելու և գտնվելու ժամանակ  անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում բուժզննությունը իրականացնում են ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի հաստիքային բուժաշխատողները կամ վարչակազմի կողմից  հրավիրված այլ բուժաշխատող:

«Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ խնդրահարույց են համարում այս փաստը և առաջարկում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարել:

Օրենքի նախագիծն արդեն ներկայացրել են Ազգային ժողով:

Նախագծի հեղինակներ՝ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանի, Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ գործող օրենքով չի ապահովում անհապաղ, օբյեկտիվ և անկախ բուժզննում իրականացնելը, այն դեպքում, երբ անձին ձերբակալվածներին և կալանավորվածներին  պահելու վայր ընդունելու և գտնվելու ժամանակ կատարվող բուժզննումը միջազգային չափանիշների համաձայն պետք է իրականցվի անկախ բժիշկի կողմից:

Ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրում անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերվելու դեպքում  անկախ բժիշկի կողմից բուժզննում չիրականացնելու արդյունքում ձերբակալված կամ կալանավորված անձինք չեն կարող իրենց իրավունքները արդյունավետ պաշտպանելու հնարավորություն ունենալ:

Առաջարկում են ձերբակալված կամ կալանավորված անձին ձերբակալվածների կամ կալանավորվածների վայր ընդունելիս կամ գտնվելիս անձի մոտ, եթե մարմնական վնասվածքներ հայտնաբերվի, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը անմիջապես տեղեկացնի շտապ բուժօգնության ծառայություն, և վերջինիս բուժաշխատող մասնագետն իրականացնի բուժզննություն:

Պատգամավորների կարծիքով այս փոփոխությունը կապահովի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգումների արգելքի խախտումը վերացնելու և արդյունավետ քննություն իրականացնելու, եվրոպական դատարանի չափանիշերը ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter