HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում սպասում են պատասխան կրակոցների և մեղադրում Լոռու մարզի ոստիկանությանը

Երեկ Ալավերդիում հուղարկավորեցին սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սպանված Գագիկ Մոսինյանին:

Հիշեցնենք, որ Գագիկ Մոսինյանը «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ վիրավորված Վահագն Աբգարյանի` հրազենային կրակոցներից սպանված արդեն 3-րդ թիկնապահն էր:  

Լոռու մարզպետ, Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը երեկ իր մտահոգությունը հայտնեց ոչ միայն Երևանում՝ «Վերնիսաժի» տարածքում տեղի ունեցած միջադեպի, այլև վերջին տարիներին Ալավերդիում պարբերաբար կրկնվող սպանությունների կապակցությամբ: «Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում փնտրում է «Վերնիսաժի» մոտ կրակողներին. երբ նրանք կհայտնաբերվեն, կբացահայտվեն սպանությունների պատվիրատուներն ու պատճառները: Վստահ եմ` մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը: Սա պետք է ալավերդցիների վերջին հրազենային կրակոցը լինի»,- «Հետք»-ի հետ զրույցում վստահեցրեց մարզպետը:

Հիշեցնենք, որ  Ալավերդին վերջին 8 տարիներին ականատես է լինում մարդաշատ վայրերում կատարվող սպանությունների: Անցած 8 տարիներին 9 հրազենային կրակոցներից 7-ն առնչվում են ալավերդցի Վահագն Աբգարյանի անվան հետ:

Ոստիկանությունը աղմկահարույց այդ սպանությունները կանխարգելող  որևէ քայլ չի ձեռնարկել, որի պատճառով սպանություններն ավելի բացահայտ բնույթ են ստացել: Հրազենային  կրակոցներից Ալավերդիում սպանվել է 6 մարդ, մարմնական վնասվածք է ստացել մեկը՝ Վահագն Աբգարյանը: Այս դեպքերով 8 ալավերդցիներ դարձել են քրեական ծանր հանցագործներ: Նրանցից 2-ը պատիժ են կրում քրեակատարողական հիմնարկում, 2-ի քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, 4-ը հետախուզման մեջ են:

Ալավերդիում մարդիկ վախենում են այս թեմայով խոսել, նրանք ասում են` պատմության մեջ կհայտնվեն։ Այդ պատճառով էլ նրանց անունները չենք հրապարակում։

«Ալավերդիում մարդիկ կան` օրը ցերեկով թվանքն ուսներին գցած են ման գալիս, մարդ վախում է տանից դուրս գա, բայց դա ճիշտ բա՞ն է: Անտեր երկիր է, էլի»,- ասաց Ս.Սարահարթ թաղամասում բնակվող տարեց մի կին:

«Սոցիալապես անապահով Ալավերդիում թիկնապահներ ու կիլերներ գտնելը դժվար բան չէ, մարդիկ մի փոր հացի համար են գնում էդ ծառայությունները մատուցելու: Ցավալին այն է, որ ոստիկանությունն արձանագրում է սպանությունները և ձեռքերը ծալած նստում»,- ասում է ալավերդցի Հ.Կ.-ն:

«Սպասում ենք Վերնիսաժի կրակոցների պատասխան կրակոցին»,- ասաց փողոցում մեր կողմից հարցված ալավերդցիներից մեկը:

Հարցվածներից մի տղամարդ էլ պատասխանեց. «Մի՞թե չեք նկատում, որ սա իշանությունների կողմից կազմակերպված բանդա է՝ խաղաղ բնակչությանը վախի ու սարսափի մեջ պահելու համար»: Շատ ալավերդցիներ մեզ հետ զրույցում անհանգստություն հայտնեցին իրենց երիտասարդ տղաներին քաղաքում հայտնի քրեական վտանգավոր խմբավորումների մեջ ներգրավելուց:

Հիշեցնենք, որ 2009թ.-ի հունիսի 1-ին Ալավերդու Զորավար Անդրանիկի 18 շենքի մոտ կեսգիշերին իր «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայի սրահում նույն շենքի բնակիչ Սպարտակ Մանուչարյանը ինքնաձիգով սպանել էր Ալավերդու բնակիչ՝ 30-ամյա Կարեն Սոխակյանին: Վերջինս Վահագն Աբգարյանի մտերիմ ընկերն էր: Սպարտակ Մանուչարյանը կամովին հանձնվել է ոստիկանությանը և ներկայումս քրեակատարողական հիմնարկում կրում է իր պատիժը: Ընդամենը 6 ամիս անց՝ 2010թ.-ի հունվարի 14-ին, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան հրապարակին հարող այգում ալավերդցի Էդիկ Միրաքյանը հրազենով սպանեց Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբորը՝ Վահե Մանուչարյանին:

Ալավերդի-Թբիլիսի միջպետական ճանապարհի 16-րդ  կմ-ի հատվածում` Ախթալայի կամրջի մոտ, ալավերդցի Վարդան Անտոնյանը 2015թ.-ի հոկտեմբերի 11-ին ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ է արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի և վերջինիս ուղեկցող «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

«2015թ.-ի հրազենային կրակոցներից առաջ Վահագն Աբգարյանը իրենց շենքի մոտ դաժանորեն ծեծել է Վարդանին: Վարդանն էլ Վահագնից վրեժ լուծելու համար կրակել է նրա «Համերի» վրա»,- «Հետքին» հայտնել են Վարդան Անտոնյանի հարազատները:

2016թ.-ի մայիսի 19-ի գիշերը` ժամը 4:30-ի սահմաններում, ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բնակիչ Վարդան Փիրուզյանի` իրենց շքամուտքի մոտ արձակած հրազենային կրակոցներից սպանվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանը, իսկ Աբովյան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանը ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, սակայն վիրահատությունից հետո մահացել է հիվանդանոցում:

Շենքի բնակիչները «Հետք»-ին պատմել են, որ Վարդան Փիրուզյանի հետևից միայն 2 սպանվածները չեն եկել: Վարդան Փիրուզյանը ձեռնամարտի ընթացքում իր վրա հարձակվողների զենքով կրակել է, որի արդյունքում սպանվել են հարձակվողներից 2-ը: Կրակոցներից հետո մյուսները փախել են: Վարդան Ավագյանը և Էդուարդ Պողոսյանը եղել են Վահագն Աբգարյանի թիկնապահները:

Այս անգամ էլ չեն ուշացել Վահագն Աբգարյանի թիկնապահների սպանության պատասխան հրազենային կրակոցները: 2017թ.-ի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցի մարդաշատ հատվածում` «Կատա» սուպերմարկետի շենքում գտնվող և մայրուղուն հարող ծաղկի խանութից արձակված հրազենային կրակոցներից սպանվել է Ալավերդու Զորավար Անդրանիկի 22 շենքի բնակիչ Կամո Փիրուզյանը: Վերջինս Վահագն Աբգարյանի երկու թիկնապահներին հրազենային կրակոցներով սպանած Վարդան Փիրուզյանի եղբայրն էր:

Որոշ լրատվամիջոցներ սեպտեմբերի 14-ի կրակոցները կապեցին 2015թ հունիսի 7-ի ընտրություններին քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի կլանի հետ:

Վերջինիս հետ կապված Տարոն Աբգարյանի հայրը՝ Կամո Աբգարյանը, սեպտեմբերի 16-ին «Հետք»-ին հայտնեց, որ Քննչական կոմիտեի կողմից հրապարակած անուններից մեկը՝ Վահագն Աբգարյանի վրա սեպտեմբերի 14-ին կրակող Արմեն Կարադավիդովը Վահագն Աբգարյանի հետ շուրջ 10 տարի թշնամիներ են:

«Ալավերդիում ով չգիտի, որ 2009թ.-ին ալավերդցի Սպարտակ Մանուչարյանը սպանեց Վահագն Աբգարյանի մտերիմ ընկերոջը՝ Կարեն Սոխակյանին, որ Վահագն Աբգարյանն էլ 2010թ.-ին սպանել տվեց Սպարտակ Մանուչարյանի կրտսեր եղբորը՝ Վահե Մանուչարյանին: Վահե և Սպարտակ Մանուչարյանները Արմեն Կարադավիդովի քեռիներն են»,- բացատրեց Կ․ Աբգարյանը: Վարդան և Կամո Փիրուզյաններն էլ  Կարադավիդովի քեռու՝ Սպարտակ Մանուչարյանի կնոջ եղբայրներն են։

Կամո Աբգարյանի խոսքով` Վահագն Աբգարյանը «Վերնիսաժի» կրակողներից մյուսի՝ Ալբերտ Բլբուլյանի հետ նույնպես հարցեր է ունեցել: «Ինչ է, էդ ոստիկանությունը չգիտի, որ սրանից 10 տարի առաջ Ալբերտ Բլբուլյանը էլի է Վահագնի ավտոյի վրա ավտոմատով կրակել»,- հայտնեց Կամո Աբգարյանը:  

Վերադառնալով լրատվամիջոցների հիշատակած Տարոն Աբգարյանի կլանին՝ Կամո Աբգարյանը նշեց, որ իր ընտանիքում ապրում են քարի հետ աշխատող մարդիկ. «Կրակը չընկանք, որ երեխես քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունը դրեց: Իմ տղան 3500 ձայն հավաքեց, մյուս թեկնածուն` ավելի շատ և հաղթեց: Մենք որևէ բողոք չենք ներկայացրել: Թող գան Ալավերդիում հասարակ ժողովրդին հարցնեն, թե ինչ կլան ունի իմ ընտանիքը: Կլանն այն է, որ մենք մեզ համար խելոք աշխատող մարդիկ ե՞նք: Ամոթ է, չէ՞»:

«Դուք, որքան գիտեմ, մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ ընկերներ եք եղել»,- հարցրի:

«Մենք մարզպետի հետ հիմա էլ կիսելու բան չունենք»,- ասաց:

Կամո Աբգարյանը որոշել է դատի տալ իր ընտանիքի պատիվը և արժանապատվությունը արատավորող լրատվամիջոցներին: Վերջինիս հետաքրքրում է նաև, թե հանրապետության ոստիկանապետ Վովա Գասպարյանը տեղյա՞կ է արդյոք իր ղեկավարած ոստիկանական համակարգում տիրող վիճակից:

«Եթե տեղյակ չի, գոնե տեղյակ պահեն: Մինչև ե՞րբ ենք այսպես ապրելու` քաղաքի ժողովուրդն ու մենք: Ընտանիքս ցրվել է, ինչու՞ և մինչև ե՞րբ: Ես անձամբ կգրեմ և ընդունելություն կխնդրեմ նախագահ Սերժ Սարգսյանից և կպատմեմ Ալավերդիում տիրող այս խայտառակ իրավիճակի մասին: Տեսնենք հլա էս ոստիկանությունը ինչով է զբաղվում»,- ասում է Կամո Աբգարյանը:

Մեկնաբանություններ (30)

Artur
Սամադի Սուրօյի երգար տարիների սարք հերիքա էտ փթած ցեղին գովես...
suren
տականքը բառը քեզ նմանների համար ա ստեղծված, լիրբ, ուրեմն խփելու էր ու կանգներ , թե էդ չկայացած թուլեքը ոնց են իրան հոշոտում, հա։Բարձրն էլ դու ու Վահագն եք, անվախ, քաջ, որ ուրիշի երեխեքի կյանքերի հաշվին կայանում ա։Բա էդ քաջը ինչի ինքը իր հաշիվները չի մաքրում, ինչի ինքը չի կրակում, ինչի ինքը իրա մարմնով իրա այսպես ասած « բալեքին» չի փակում ։ Բսրձր եք դուք , ինչ խոսք, բարձր .....
Ձեր վեճերն անօգուտ են
Լոռու մարզի ոստիկանությանը պետք չէ մեղադրել: Տարիներ առաջ իմ ծանոթ կապիտանին հարցրի թե այսինչ ու այնինչ հայտնի հանցագործներին ինչու չեն բռնում, միթե չգիտեն թե ինչեր են արել: Ինքը պարզ պատասխան տվեց, - մենք ամեն ինչը ձեզնից լավ գիտենք, եւ երկու ժամվա մեջ կարող ենք բոլորին ոլորել, բայց .... պիտի ասեն, առանց ասելու իրավունք չկա, թեկուզ մեզ էլ բան անի ....
Hranush
Կամ ուրիշի անվան տակ ես ստոր ու տականք ներաշխարհդ ջրի երես հանում‚կամ էլ ավելի ամոթ ‚որ տգեղ ու բռի բառապաշարով գրում ես։Համոզված եմ անգրագետի մեկն ես։Դու գնա քո գիտակցությունն ու ինտելեկտը բարելավի‚ես էլ հուսամ‚որ իմ քաղաքում այլևս նման դեպքեր չեն լինի։
Սևակ Քահքեջյան
Բարև ձեզի: Ես ամաչած ըլլամ Երևանի սրտում՝ Վերնիսաժի մոտ կատարված դեպքից հետո: Ամոթ ձեզի ստահակ-մարդասպաններ, այդ ինչ արյուն կհոսե ձեր մեջ, դուք ձեր արարքով խայտառակ արեցիք մեր երկրին: Այդ ինչ շնորհք էր, Լեհաստանի դեսպանատան մոտ կրակոցներ կարձակեք, նաև օտարերկրացիների կյանքը վտանգի տակ դրեցիք, խաղացիք Հայաստանի հեղինակության հետ: Ես կցանկանամ ձեզի ցմահ բանտարկեն, խիստ պատժեն:
Աննա
շատ ճիշտ եք Արմեն ձուկը գլխից ա հոտած։Ճիշտ եք ասում , մենք էլ մեր բաժին մեղքի բաժինն ունենք, որովհետև հանդուրժում ենք դրանց նմաներին , իսկ մեր քաղաքը աստիճանաբար վեր է ածվում գերեզմանոցի։Երիտասարդները, այսինքն նրանց գիտակից մասը, լքում են քաղաքը, չուզենալով առնչվել այս ամենի հետ, իսկ ստրկամիտներն էլ վերածվում են շակալների։
Արամ
Սրանով հասարակության ուշադրությունը շեղում են Աբգարյաններից: Ու Աբգարյանների հայրիկը հանդես է գալիս ու բոլորին համոզում որ իր ընտանիքն էս պատմությունների մեջ ընդհանրապես չկա, իրանք բարի համփավի տեր են, աշխատող են, խելոք են, ունեն չունեն մի հանք ունեն, էդ ինչ ա որ: Իսկ ինչ մնում ա Ալավերդու խնդիրներին ասֆալտն էլ կանեն, ամեն ինչն էլ կարվի ու շատ բքան էլ կարող ա մնա առանց անելու: Պետք չի ասֆալտով ու ամենօրյա խնդիրներով հասարակությանը շեղել էս ամենից ու որոշ մարդկանց կեխտոտ տեղերը մաքրել ու մի քանի մարդու էլ մրոտել: Կրակն ընկան, որ պաշտոնյա են կամ մարզպետ կամ քաղաքապետ, ով տեղից վեր կենա, պետք ա նրանց մրոտի? ում ոտն էլ մի քիչ բռնում ա, թերթերին ա պատվերներ տալիս: ԶԶվել ա գալիս մարդ որ կարդում ա էդ գրածները: Բա էդ պատվերների մասին խի չեն խոսում իրանց հարգող լրագրողներն ու այլ մարդիկ: Մի տեղից բռնում են արտագրում 2015 թվի քաղաքապետի ընտրություն, Հհկ-ի թեկնածու, մարզպետ ու անմիջապես անցնում են մարդասպանությունների շարքին: ՈՒ ամեն ինչ անում են որ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնեն հենց սրա վրա: ՈՒ էս իրար ուտոցը դեռ շատ ա շարունակվելու, ուզում ա աբգարյանները քաղաքում ըլնեն ուզում ա չէ, հո գիտենք որտեղ ա թաղած շան գլուխը ու հո գիտենք որ էս ամեն ինչը ոչ մարզպետի հետ կապ ունի, ոչ առավել եվս քաղաքապետի ու էչ էլ ընտրությունների:
Hranush
Նենց հպարտությամբ ես խոսում տականքների մասին երևում ա որ դու էլ հեռու չես նման տականք քայլերից։Ծեծել էին թող ինքն էլ ծեծեր։Քո նմանները լիքն են Ալավերդում։Իրան հարգող մարդը դիմացինի վրա զենք չի պահում ‚դա թույլ ու անկարող դուսպրծուկի պահվածք ա։Խփեց ու փախավ շակալը ։Էտ եք էլի։Շատվորանց տականք ցեղի տականք ջատագովները։Շատ եք ցածր ‚բարձրերին չեք ընդունում ու չեք մարսում։
Suren
Համլետին եմ ուղղում հարցս. դուք ասում եք ,որ ճիշտ չի 4 մարդու կյանք խլելը , պատասխանեք , իսկ ինչքանով ա ճիշտ մարդուն գիշերով տնից հանելն ու սեփական տան դիմաց խմբակային ծեծի ենթարկելը։ ինչքանով ա սխալ , որ մարդը ինքնապաշտպանության ա գնացել ու իրանց իսկ զենքով իրանց շներին սատկացրել։Երևի պետքա վախից առաջները կուչ գար , ստորացնեին, հողին հավասարացնեին, որ ճիշտ լիներ։ Ուրեմն թող իրանց հագով գործեր բռնեին ու իմանային , որ պապն ամեն անգամ գաթա չի ուտում։
Լարիսա
Հիշեցնեմ նաև Համլետ, որ քո ասած սարսափելի վատ Շատվորանց տղաներից մեկն էլ Ղարաբաղի կռիվներում է զոհվել: Ի վերջո հրազենային կրակոցների բոլոր պատվիրատուներն ու սպանողները գարշելի մարդիկ են: Ոչ ոք իրավունք չունի մարդուն կյանքից զրկելու: Դրա համար կա օրենք, որը պատիժ է սահմանում մեղավորի համար:
Hovo
Ինչքան ուզում ես չգրես, էլի չի ըլնում: Ամեն ինչ ուզում են մի գծով տանեն, մի կողմին արդարացնեն ու էն մնացածներին անմեղ հանեն: Էդպես չի ըլնում: Դրանք ամենքը մեկով վերվեր են թռչում, ամեքը մի տեղից սնվում: Ու սաղ ալավերդցիք էլ գիտեն, որ մի կողմի ծնողն ու սնողն էլ Աբգարյաններն են ու նենց չի որ հիմի քաղաքում իզն ու թոզները չի էրևեւոմ, կորան, գնացին մենք էլ մառացանք: Լավ էլ անում են իրանց սև գործը ու հեչ պետք չի մարդկանց աչքերին թոզ փչել:
Լարիսա Փարեմուզյան
Հարգելի Համլետ, խնդրում եմ բացեք թերթի իմ արխիվը և կարդացեք 2009թ.-ի հուլիսի 21-ի իմ հոդվածը: Այնտեղ Ձեր կողմից ինձ ուղղված բոլոր հարցերի պատասխանները գրված է: Ի, վերջո դուք չեք գտնում, որ հասարակ ալավերդցիները, որոնցից մեկն էլ ես եմ, դուք եք իրավունք ունեն հանգիստ ապրելու: Պատկերացրեք, որ Ձեր ասած Շատվորանց ընտանիքը այդ ճակատագրական կրակոցից հետո արդեն կործանված է, նրանց հայրը վշտից մահացավ, մեծ եղբայրը իր երկու փոքր եղբայրների կործանվելուց հետո քաղցկեղից մահացավ: Կրակող Սպարտակ Մանուչարյանը բերդում է, նրա եղբորը Վահեին՝ վրեժխնդրությամբ սպանեցին: Էդ ընտանիքը արդեն գրեթե գոյություն չունի:Էս ընտանիքի այս վիճակից հետո Ձեր հարցը չեմ հասկանում: Հիմա հրազենային կրակոցների պատճառով արդեն բազմաթիվ նոր ընտանիքներ են կործանվում: Ես Ձեզ չեմ հասկանում, ինչ եք ուզում դուք: Կարելի է այդքան դաժան լինել: Պետք է վերջ տալ հրազենային այս կործանարար կրակոցներին: Հասկացեք, մենք իսկապես ունենք խայտառակ ոստիկանություն, բայց մեր հասարակությունը պետք է Ձեզ նման չդատի: Հասկանում եք , 14 մարդ կործանվել է այդ կրակոցների պատճառով, նրանցից 8-ը քրեական ծանր հանցագործներ են դարձել, 6-ը մահացել են: Էլ ինչ եք ուզում: Ձեզ չեմ հասկանում: Շատ լավ կլիներ Ձեր իսկական ազգանունով խոսեիք ինձ հետ:
Влад
Вечер добрый.хочу напомнить некоторым пишущим тут мужчинам..что мужское не заключается в красиво изложенных сплетнях..Мужчина должен соответствовать поступками..что вам мешает навести в вашем городе порядок? Это же ваш город... В каждом городе присутствует УЛИЦА.. Спартак и его брат ..покойный Ваге..жили в этом городе достойно..и ещё проживет наш брат так же Достойно!! И Друзья его присутствуют и на улице и в других сферах которые достойны Человека..и все его ценят..потому что он Друг и Человек....и знает что такое честь...особенно если это Честь Друга!!! Порядок в вашем городе)) наведу..но не вы и не такие интернет герои как вы...а люди которые имеют стержень мужскую...С наступающим Святым Праздником...и С Новым Годом..Алаверды Город многими любимый..и достойно того чтобы проливалась кровь только МАТАХА!! НО не человеческая... Всех благ вам от Бога!
Աննա
Արամ, ինձ թվումա դուք ընդհանրապես չեք էլ կարդացել վերը գրվսծները, ինչ՞ քաղաքապետ, ինչ՞ մարզպռտ, ով ա դրանց անունը տվել , հիշողը նեակ դուք եք։Բայց որ խոսքը գնաց ,ասեմ.թե այդ երկուսն ինչհարաբերությունների մեջ են ,Վահագի հետ, բոլերս գիտենք, բայց հիմա դա ինձ քիչ ա հետաքրքրում, մի բան գիտեմ միայն , որ եթե մեր մարզպետն ու քաղաքապետը իրենց աթոռից ու գրպանի պարունակությունից բացի մի քիչ էլ իրենց հեղինակության ու մեր քաղաքի մասին էլ մտածեին, էդ ստահակներն իրենց էդքան ազատ ու անկաշկա դ չէին զգա ։Ինձ թվում ա մեր մարզլետը գոնե էդքանը ի վիճակի կլիներ անել, թե՞ սխալվում եմ.....
Հայկ
Ժողովուրդ հանգստացեք, սովորական պատվեր է, իբր մեր լրատվամիջոցները ամբողջ օրը ինչով են զբաղված: Ամեն մեկի հետևում մեկը կա, փողը տալիս են, երաժշտությունը պատվիրում: Դուք էլ հո պար չեք գալիս:
Արմեն
Ցավոք սրտի այս երկու կողմի վիժվածքներն էլ սնվում են մեր իշխանություններից, ցավոք սրտի կան դեռ ստահակ անառակներ որոնք կանգնում են դրանց կողքին իրենց հետևը տաք պահելու համար:ամենի մեղավորը մենք ենք,որ հանդուրժում ենք դրանց, վատ ա որ մեր երեխեքը ապրելու են սրանց մեջ
Սամվել
Նման հոդվածներով են հասարակության ուշադրությունը շեղում հիմնական խնդիրներից և բոլոր ընթերցողները հայտնվեցին հոդվածի հեղինակի հերթական պատվիրված նյութի ծուղակում:Ոստիկանությունը իրա գործը կանի,դուք էլ ձեր գործերով զբաղվեք,ու մտածենք ինչիցա որ քաղաքը անշնչանումա օրն օրի,մարդիկ աղքատանում են,նորն աշխատատեղեր հորիզոնում էլ չեն երեվում,քաղաքի ճանապարհները կիսատ պռատ նորոգումից հետո էլ են անանցանելի ու քար ու քանդ վիճակում են նույնիսկ կենտրոնական մասերում,Լարիսան կարողա վերտալյոտովա երթեվեկում,չի տեսնում էդ վիճակը,բայց մարդիկ էս հարցերի պատասխաններն են ուզում իմանան: Հանցագործ աշխարհի բարքերը քննարկելու փոխարեն,դրան ծնող պատճառները վերացնելու մասինա պետք մտածել:Լրագրողները էս կոմենտը թող ընդունեն որպես հրատապ խնդիրների շուրջ առողջ բանավեճ ծավալելու հանրային պատվեր,վճարելու հնար չկա,եթե կարաք էս թեման անվճարի տակ գցեք...
Алaвердци
Աննա я с Вaми полносьтю соглaсен.
Աննա
Հրանուշ , մենք դպրոցում չենք, դու էլ իմ ուսուցիչը չես, որ սխալներս ու բառապաշարս ստուգես։Ինչքան էլ քեզ պատեպատ տաս , մեկա ճիշտը դրանից չի փոխվում։Քո պաշտած «բարերարը» գտնում , հավաքում ա անխելք , կամազուրկ , չկայացած լակոտ, լուկուտի, առաջները մի քանի ոսկոր ու մի քանի կտոր էլ հաց ա գցում իրա թերմածքներից, ու քսի ա տալիս իրա ճամփին կանգնողների վրա։Իսկ հետևանքներից էլ երևի քո ինտելեկտն ա բարձանում։Անեծք մի վերցրու քո վրա,որովհետև աստծու դատաստանը չի ուշանալու։
Davit
Այ Հրանուշ ջան ինչի էս սրտահան ըլնում և ուզում ամեն ձևով պաշպանես քո կարծիքները: դրանք էդքան չկան, էտ բորենիների ցեղերը, սաղ էլ գիդեն ով ինչ ընտանիքիցա, ճիշտ ու սխալը; սիրտդ լեն պահի...
Աննա
դու էլ երևի շատ զբաղվածությունից ես վայրահաչում , Վահագի գովքն անում , իբր թե ալավերդցիք էլ սաղ հավեր են , բան չեն ջոգում։Լավ կլի էդ քո « մեծ բարերարը» վաբշե կորչի անհետ Ալավերդուց, թող իրա բարեգործություններն էլ ուրիշ տեղ անի։Ինչքան մոր արցունք դեռ պետքա թափվի, ինչքան երեխա անհեր , վիզը ծուռ պտի մնա որ դու ու քու « բարերարը» լեթվեք։Հերիքա արդեն։Թե քեզ էլ զոռ ա ըլում որ ճիշտը ճպցնում են ճակատիդ, կարաս դու էլ փասա փուսեդ հավաքես ու ռադ ըլես էս քաղաքից, օդը կմաքրվի ։
Hranush
Ինչքան տականք ես‚որ պարապությունից սրա ‚նրա հասցեին ավել պակաս բաներ ես գրում։Գնա հետաքրքրվի ու իմացի ով ովա։Փոխանակ կոչ անես ‚որ մարդիկ իրար հանդեպ բարությամբ լցվեն կնգա նման բանբասում ես։Թե դու քեզանից ինչ ես ներկայացնում ‚կամ ով քո կարծիքը հաշվի առնում։
Աննա
Հրանուշ քեզ էլ թվում ա ուղեղ մենակ դու ունես՞։ Ես մեքենայով չեմ մարդուն գնահատում , սահմանափակ ուղեղդ աշխատացրու եւ հասկացի գրածիս իմաստը, ասածս նա է, որ անմեղ , բարի մարդը չի վախում ու զրահապատ մեքենաչի քշում։Քո « բարերարը» երևի էնքան բարի գործեր ա արել , որ Դրանից ա վախում։Ընենց բաներ ես գրել ինձ թվաց Հռոմի Պապի մասին ես խոսում , ոչ թե շարքային հանցագործի։
քաղաքացի
Էս ինչ անձերի կռիվ եք սկսել: Մենակ հիմի չսկսեկ մանրամասը պատմել բոլոր սպանությունների դեպքերը: Պետք ա չորացնել էս ամեն ինչը սնող արմատը: Լավ գործ են արել, սաղ թերթերին փող տվել, պատվերն էլ հետը, որ ամեն ինչ քաղաքապետի ընտրությունով տանու կապեն մարզպետի անունի հետ ու խառնաշփոթ սարքեն: Աբգարյաններին էլ հանեն անմեղու անճար, խեղճ, որ մթոմ քաղաքից հեռացրել, լարել են: Բայց էս օրերին նրանց ձեռով շատ մեծ ճաշ ա էփվում, տակը վառել են, կողքի կանգնել, ու քի, քիչ ջուր են ավելացնում: Այ սրա մեջ ման էկեք, ոչ թե Վահագ, շատվորանց ցեղ ու եսիմինչ:
Լիանա
իսկ ոստիկանությունը էշի ականջում քնած է:թե կարող է Վահագի մեքենայում եղած զենքերը որսորդության համար են?Վահագը ինքն էլ լավ գիտի,որ վաղ թե ուշ ինչ է սպասվում իրեն:լավ կլինի հեռանա Ալավերդուց և Հայաստանից
Հրանուշ
Աննա էս‚ ինչ ես։Քեզ տվում ա մենակ դու ես ալավերդցի։Ես էլ եմ նույն քաղաքում ապրում ու շատ լավ գիտեմ շատվորանց դուսպրծուկ ցեղն էլ ‚Վահագի ընտանիքն էլ։Միշտ էլ տականքները չեն մարսում երբ ինչ որ մեկը իրանցից բարձր ա լինում։Հերիք ա մարդասպաններին պաշտպանեք‚այսինքն դու ով ես‚ որ հասկանաս ։Մարդու մասին դատում ես նրա քշած ավտոյով ‚էտ ես էլի ։Քանի քանիսին ա օգնության ձեռք մեկնել Վահագը։Դե քո նմանները վատանում են երբ դիմացինին տեսնում են ավելի բարձր կանգնած։Վահագը բենզին չի սրսկվում ի տարբերություն շատվորանց անորակ տոհմի անդամների‚ երկու կոպեկով մարդ չի սպանում։Թե ուր ա քո գլխում ուղեղ որ տրամաբանես։
Աննա
Պարոն Համլետ, իսկ ձեզ հարց չեք տվել , թե ինչի ա էդ Վահագ կոչեցյալը , որին որպես զոհ եք ներկայացնում , ոհմակով շրջում քաղաքում , ինչի ա անգամ կոֆե խմելիս թաքնվում էդ իր հավաքած թափթփուկների հետեվում , ինչի ա զրահապատ մեքենա քշում էդ «սրբագույն» մարդը, կամ էլ ինչի են իրեն շրջապատող էդ երրորդ սորտի « տղուկները»» զենքով հսկուն իրենց պապային։Կարողա մտածում ես դրանք մնացել են «Կնքահայրը» կինոյի տակ, ու մափիոզիկ մաֆիոզիկ են խաղում։
Հայկ
ՊԱՏՎԵՐԻ ՀՈՏ ԵՄ ԱՌՆՈՒՄ
Hamlet
Հարգելի ընկեր Փարեմուզյան, կարդալով Ձեր հոդվածը և ծանոթ լինելով Ալավերդու կրիմինալ վիճակին, ես ուզում եմ պարզություն մտցնել և լուսաբանել նաև մեդալի մյուս կողմը: Չգիտես ինչու այս թեմայով ներկա և նախկին հոդվածներում ամբողջ մեղավորությունը գցել եք Վահագ Աբգարյանի վրա: Ես Վահագի կամ մյուս կողմերի պաշպանը կամ երկրպագուն չեմ, բայց կա ճշմարտություն, որ բոլորին է հայտնի, բայց չգիտես ինչու այն չի ներկայացվում: Ասենք թե Վահագը ,,հրեշ,, է, իսկ չեք հետաքրքրվել կամ հարց տվել, թե ի վերջո սկզբից ովքեր սկսեցին այս արյունալի պատմությունը: Երկար տարիներ բոլորին էլ լավ հայտնի է, որ Ալավերդու հասարակության մեջ կա մի ընտանիք, եթե կարելի է ընտանիք կոչել դրանց, ,, Շատվորանց,, ցեղը, որը ուռուցք է եղել միշտ մեր հասարակության համար: Կարող եք ասել դրանց կողմից մի որևէ օգտակար բան երբևէ արվել է թե չէ, բացի վնաս տալը , թալանը, գողությունները ու սպանությունները: Փիրուզյանները այդ ընտանիքի շարունակությունն են հարազատական ու վարքային կանոններով: Կարծիք է առաջանում, որ դրանց կատարած սպանությունները գովասանքի են արժանի, երբ արդեն 4 մարդու կյանք են խլել: Կամո Աբգարյանի տղերքն էլ կրակն են ընկել որ դրանց մանկության ընկերներն են և ստիպված ընկերությանը զոհ գնալով ֆինանսապես օգնել են դրանց ու շառի եկել: Թող վախտին խելք ու կամք ունենային դրանց հետ կապը կտրեյին: Այս պատմությունների մեջ Վահագը էն վտանգավոր հրեշը չի , ինչ որ մյուս կողմի արնախում հրեշներն են՝ պարագլուխ Արման թագավորի ու նրա Կիլլեր Սպօյի դիրիժորությամբ: Հեչ լավ չի էս ամեն ինչը, մնացած հետևությունները արեք ձեր մեջ:
Armen
Անցած 8 տարիներին 9 հրազենային կրակոցներից 7-ն առնչվում են ալավերդցի Վահագն Աբգարյանի անվան հետ... Հարգելի տիկին Փարեմուզյան, եթե գրեք, թե որ երկու կրակոցները կապ չունեն Վահագի հետ, ես կապը մեկի հետ հաստատ կգրեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter