HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Պապոյանը արժանացել է «Գալիլեո Գալիլեյի» մրցանակին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Օպտիկայի հայկական տարածքային կոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանին շնորհվել է Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը Տոկիոյում օգոստոսի 21-25-ը անցկացված Օպտիկայի միջազգային հանձնաժողովի (International Commission for Optics, ICO) 24-րդ կոնգրեսի պլենար նիստի ընթացքում:  

Ինչպես տեղեկացնում է ԳԱԱ տեղեկատվության ծառայությունը` Արամ Պապոյանն այս մրցանակին արժանացել է 2015թ-ին «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների և Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:

Կոնգրեսի պլենար նիստի ընթացքում Արամ Պապոյանը  500–ից ավելի լսարանի առաջ հանդես է եկել մրցանակի թեմայի վերաբերյալ «Selective Reflection of Light as a Spectroscopic Tool» 30 րոպեանոց զեկուցմամբ: Նա կոնգրեսի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ոլորտի առանցքային ներկայացուցիչների հետ: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատում Հայաստանի նվաճումներն ու ներուժը օպտիկայի և ֆոտոնիկայի ասպարեզում և միտված են նպաստելու մեր երկրում ոլորտի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը»,- ասել է Արամ Պապոյանը:

Կոնգրեսի բացման արարողությանը ներկա են եղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կայսրուհի Միչիկոյի հետ: Բացման արարողությունից հետո Ճապոնիայի կայսրն ու կայսրուհին կազմակերպել են ընդունելություն պաշտոնատար անձանց համար, որին հրավիրվել է նաև Արամ Պապոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter