HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն ազատ են արձակվել

Ոստիկանների կողմից Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններին և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանին, Աղավնի Սահակյանին ու Գեղեցիկ Տոնոյանին բերման ենթարկելու մասին ահազանգից հետո մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության կենտրոնականի բաժին:

ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, պարզաբանումներ են պահանջվել նրանց բերման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ: Ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ՝ նշված անձինք բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա:

Բերման ենթարկված անձանցից  Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն ազատ են արձակվել, աշխատանքներ են տարվում մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter