HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

58 երկիր համատեղում է ուժերը՝ կանգնեցնելու մահապատժի և խոշտանգումների համար օգտագործվող ապրանքների առևտուրը

Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունը տեղեկացնում է, որ նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շաբաթվա շրջանակներում մեկնարկել է «Խոշտանգումներից ազատ առեւտրի միջազգային դաշինքը»: Հայաստանը նույնպես միացել է Դաշինքին:

Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության, Արգենտինայի և Մոնղոլիայի համատեղ ջանքերով և ընդհանուր թվով 58 մասնակից երկրների մասնակցությամբ: Այն նպատակ ունի դադարեցնել մահապատիժ եւ խոշտանգումներ իրականացնելիս օգտագործվող ապրանքների առեւտուրը:

ԵՄ-ն հիշեցնում է՝ միջազգային իրավունքը բացարձակ արգելք է սահմանում խոշտանգումների նկատմամբ, բոլոր հանգամանքներում։ Այդուհանդերձ ֆիզիկական ցավ պատճառելու և մահ առաջացնելու գործիքների վաճառքն ամբողջ աշխարհում շարունակվում է: Դրանցից են մետաղե ցցերով մահակները, հոսանքահարող (էլեկտրաշոկ) գոտիները, մարմնով անձ մարմնով էլեկտրական հոսանք բաց թողնելու նպատակով նրան բռնելու համար օգտագործվող սարքերը, պատժի իրականացման քիմիական նյութերն ու բռնությամբ պարտադրվող ներարկման համակարգերը:

«Նման ապրանքները բացառապես սարսափելի ցավ պատճառելու եւ մարդկանց սպանելու համար են: Մենք այժմ հստակ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի  կանգնեցնենք  այս արատավոր առեւտուրը: Ինձ ոգևորում է այն, որ աշխարհի շատ երկրներ ստորագրելով Համատեղ Հռչակագիրը միացան այս Դաշինքին: Միասնաբար մենք կհաստատենք, որ այլևս չենք հանդուրժի դրանց առևտուրը», - ասել է Եվրոպական միության առեւտրի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը:

Այսօրվա մեկնարկին ներկա 58 երկրները ամբողջ աշխարհից` Աֆրիկայից, Ամերիկյան աշխարհամասից, Եվրոպայից և Ասիայից, ընդունեցին համատեղ քաղաքական հռչակագիր: Դաշինքը կարող է հիմք դնել այս ոլորտում ՄԱԿ-ի հետ փոխգործակցության ընլայնմանը: Միանալով Դաշինքին, երկրները համաձայնեցին հետամուտ լինել հետևյալ չորս միջոցառումների իրականացմանը՝

  • համապատասխան միջոցներ ձեռնարկել նշյալ ապրանքների արտահանումը վերահսկելու եւ սահմանափակելու նպատակով;
  • Մաքսային մարմիններին ապահովել անհրաժեշտ գործիքակազմով: Դաշինքը կստեղծի համապատասխան հարթակ, որը կզբաղվի առեւտրային հոսքերի վերահսկմամբ, տեղեկատվության փոխանակմամբ և նոր ապրանքատեսակների հայտնաբերմամբ;
  • Երկրներին տրամադրել տեխնիկական օգնություն սույն առեւտրի արգելումն ապահովող օրենսդրություն մշակելու և  իրականացնելու նպատակով;
  • Իրականացնել արդյունավետ վերահսկողության եւ իրավապահ համակարգերի ներդրման ոլորտում առկա լավագույն փորձի փոխանակում:

Մասամբ Եվրոպական միության և որոշ երկրներում գործող խստացված կանոնների շնորհիվ է, որ մահացու ներարկումների նյութերն ավելի թանկ արժեն և դրանք ձեռք բերելն ավելի բարդ է: Այնուամենայնիվ, այդպիսի ապրանքների արտադրությամբ և վաճառքով զբաղվողները փորձում են շրջանցել այդ օրենքնեը: Ուստի, որքան ավելի շատ երկրներ պարտավորվեն արգելել այդ ապրանքների արտահանումը, այնքան ավելի արդյունավետ կլինեն դրանց առեւտրի դադարեցմանն ուղղված ջանքերը: «Խոշտանգումներից ազատ առեւտրի դաշինքի» միջոցով կոնկրետ քայլեր կձեռնարկվեն աշխարհում  նման ապրանքների առեւտուրը դադարեցնելու ուղղությամբ, ինչն էլ զգալի դժվար կդարձնի դրանց  ձեռք բերումը:

Դաշինքի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար կարող եք նայել հետևյալ հղումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter