HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ հարցնում են՝ հայերն ովքե՞ր են, եկեք ասենք՝ մենք ինչեր ենք ստեղծել»

Այսօր Երևանում աշխատանքներն է շարունակել Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի հիմնական լիագումար նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա ռազմավարությունը, բարեփոխումների ուղղությունները, զարգացման ներուժը և երկրի նոր իմիջի օրակարգն է առաջարկել։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։

«Պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք կառուցել այն երկիրը, որի մասին բոլորս երազում ենք»,- որպես հիմնական ուղերձ, իր ելույթում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր ելույթում նշել է, որ կառավարությունը առարկայական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի արդիականացման և թվայնացման համար, որի արդյունքում հավասար մրցակցային պայմաններ կձևավորվեն տեղական և օտարերկրյա ներդրողների համար։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը երկրի մրցակցային առավելություններն ընդգծել է «Ընտրել Հայաստանը» շնորհանդեսով։ «Եկեք մյուս անգամ, որ ձեզ հարցնում են՝ ի՞նչ է Հայաստանը, պատմենք, որ Հայաստանն աշխարհում առաջին երկրներից մեկն է, որ շախմատն ընդունել է որպես դպրոցական կարգ, որ դպրոցը բոլոր ավատրողները շախմատ խաղալ գիտեն, որ մենք՝ հայերս, ստեղծագործ ենք, որ մենք ունենք Թումո, մի կառույց, որն աշխարհում ընդունված է որպես լավագույնը, որտեղ 12-18 տարեկան երեխաներն անվճար կարող են սովորել ամենաառաջնային տեխնոլոգիաները»,- երկրի իմիջի նոր օրակարգն է առաջարկել հիմնադրամի ղեկավարը։

«Երբ հարցնում են հայերն ովքե՞ր են, եկեք ասենք՝ մենք ինչեր ենք ստեղծել։ Մենք ստեղծել ենք ավտոմատ փոխանցման տուփը, գունավոր հեռուստատեսությունը։ Խոսակցությունը պիտի փոխվի։ Մենք կարիք ունենք փոխելու Հայաստանի մասին մեր մտածելակերպը։ Մենք երկիր չենք, որ ունենք միայն մշակույթ, մենք երկիր ենք, որ ունենք ստեղծարար ժողովուրդ»,- նշել է հիմնադրամի ղեկավարը։

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այո,դրանք բոլորը լավ է,որ ասենք: Բայց՝ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ այն է,թե ինչ վիճակում է Հայաստան պետությու՛նը այսօր՝ ներկայում. արտագաղթ,աղքատություն,կոռուպցիա,անանկախ դատաիրավական համակարգ,գիշատիչ հանքարդյունաբերություն, և նման այլ երևույթներ:................. Ինձ չի հետաքրքրում «Թումո» կենտրոնը կամ թե Հայաստանում քանի մարդ է շախմատ խաղում:Ինձ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ է սա՛. եթե ես գամ ու Հայաստանում, օրինակ, 50 հազար դոլար ներդնեմ,իմ գլխի՞ն էլ կսարքեն,թե ոչ: Ես այս հարցի պատասխանը չգիտեմ. դրա համար էլ կոմենտ եմ գրում Ամստերդամից,այլ ոչ Երևանից կամ Կապանից:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կարեն Կարապետյան = Կրեմլի «մունետիկ»: Նախորդ 5 անգամների նման մի քանի օր կխոսեն ու կրկին կգնան իրենց տները «հանգիստ խղճով» քնելու՝ մինչև հաջորդ ապրիլի 24 : Դե իսկ մեր դաշնակ ախպերներն էլ կշարունակեն գովաբանել ՀՀԿ-ՅՀԴ «փայլուն» համագործակցությունը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը վաղուց են դարձրել պսպղուն եկեղեցիներ կառուցելու ու Սևանի ափին խաշ ուտելու և նկարվելու մի միջոցառում: Հայաստանը գրաված Կրեմլին այսպե՛ս է ձեռք տալիս: Այս անգամ բան կփոխվի՞. կապրենք կտեսնենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter