HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում. ՍԱՊԾ

Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մայրաքաղաքի Մալաթիայի մսի շուկայում սպառողները կկարողանան միս ձեռք բերել մաքուր և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին համապատասխանող տաղավարից: Այս մասին տեղեկացնում է գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

«Նյու մարկետ» ընկերությանը պատկանող մսի տաղավարը կապիտալ նորոգում է անցել և համապատասխանեցվել իրացմանը ներկայացվող պահանջներին: Տաղավարում մսի վաճառք է իրականացնում 21 տնտեսվարող: «Մեկ տաղավարն արդեն պատրաստ է, կառուցում ենք երկրորդը, որի շնորհիվ արդեն 60 տնտեսվարող հնարավորություն կունենա վաճառք իրականացնել այստեղ: Տարածքում ամբողջական և ավելի որակյալ ծառայություն ենք  մատուցելու, մսի ընդունման կետ կունենանք, նաև կբարելավենք լաբորատոր փորձաքննությունների հնարավորությունները»,- ասել է «Նյու մարկետ» ՍՊԸ պատասխանատու Անդրանիկ Բրդոտյանը:  

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ 3 ամսից, որից հետո տեղում կկազմակերպվի նաև փորձագիտական եզրակացություն տրամադրելու և ուղեկցող փաստաթղթերը ձևակերպելու գործընթացը:

Ըստ ծառայության` խնդրահարույց էր Երևանից դուրս եկող մայրուղիների վրա մանր եղջերավոր կենդանիների՝ ոչ պատշաճ իրականացվող մորթը և իրացումը. կա նման 20 կետ, դրանցից 3-ն այսօրվանից բարեկարգված պայմաններում են աշխատելու:

«Մայթերին գործող վաճառակետերի սեփականատերերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բացառվի փողոցում, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը, տնտեսվարողներին հնարավորություն ենք տվել թերությունները վերացնել և համապատասխան պայմաններում մորթն իրականացնել, այլապես պետք է օգտվեն սպանդանոցների ծառայությունից»,- ասել է ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

«Մսի իրացման շուկաներում դրական փոփոխությունները շարունակական են լինելու, և, մայրաքաղաքի Խորենացի փողոցի մսի տաղավարների օրինակով, տարածվելու են բոլոր իրացման կետերի վրա, այդ թվում և՝ մարզերի»,- վստահեցնում է ՍԱՊԾ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter