Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

Ամուլսարի «70 տոննա ոսկին» Երևանի կենտրոնում


Բնապահպանները Երևանի կենտրոնում Ամուլսարի թեմայով իրազեկման ակցիա իրականացրին։ Նրանք 70 տոննա ոսկի խորհրդանշող գունդը գլորեցին քաղաքի կենտրոնով՝ ընթացքում քաղաքացիներին տեղեկացնելով Ամուլսարում բացվելիք ոսկու հանքի հնարավոր հետևանքների մասին։ Բնապահպաններն ակցիայի համար ընտրել էին այս սիմվոլիկան, քանի որ, ըստ իրենց հաշվարկների, հենց այսպիսի ծավալ կունենա այն ոսկին, որն, ըստ հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության, պետք է հանվի Ամուլսարից։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։