HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-օգոստոսին արտահանումն աճել է 21.7%-ով, ներմուծումը՝ 26%-ով

Այս տարվա առաջին ութ ամիսներին՝ հունվար-օգոստոսին, Հայաստանի առևտրաշրջանառությունը աշխարհի հետ կազմել է շուրջ  3.881 մլրդ ԱՄՆ դոլար։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը 24.4%-ով աճել է։

Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), այս ընթացքում Հայաստանից արտահանվել է 1.383 մլրդ դոլարի ապրանք։ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արտահանման ծավալներն ավելացել են 21.7%-ով։

  • Պղինձը թանկացել է ու մեծ ազդեցություն ունեցել ՀՀ արտահանման վրա

Իսկ ՀՀ ներմուծման ծավալներն այս տարվա առաջին ութ ամիսներին կազմել են 2.497 մլրդ դոլար, աճը՝ 26%:

Ստացվում է, որ հունվար-օգոստոսին Հայաստանը 1.114 մլրդ դոլարով ավելի շատ ապրանք  է ներմուծել, քան արտահանել։ Այսինքն՝ այդքան է կազմել արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։

Հիշեցնենք, որ ըստ ԱՎԾ-ի կողմից ճշգրտված տվյալների 2016 թվականին ՀՀ արտահանումը, 2015-ի համեմատ, աճել է 20.6%-ով և կազմել մոտ 1.791 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ, ներմուծումը կազմել է 3.273 մլրդ դոլար, աճը՝ 1.1%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter