Հինգշաբթի, 19 հուլիսի

Դրական եզրակացություն՝ Արևիսի հանքային դաշտում ոսկի որոնելու նախագծին



Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզի Արևիսի բազմամետաղների հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու «Գոլդեն լենդ» ՍՊԸ-ի նախագծին:

Հանքավայրն ընկած է Արևիս համայնքի հարավային ծայրամասում, ինչպես նաև Թասիկ և Բնունիս համայնքների շուրջ 8 քկմ հասնող տարածքում: Տեղամասն ընկնում է Սիսիան գետի աջակողմյան վտակների միջին հոսանքներում: Նախագծում նշվում է, որ հանքային դաշտի սահմաններում կան բազմաթիվ ստորերկրյա քաղցրահամ ջրի աղբյուրներ:

Ուսումնասիրության արդյունքում ընկերությունը նախատեսում է գնահատել և հաշվարկել Արևիսի հանքային դաշտում ոսկու և դրան ուղեկցող մետաղների պաշարները:

Եզրակացությունը հիմնվել է նաև մայիսի 30-ին  Թասիկ համայնքում կայացած հանրային քննարկումների արդյունքների վրա, համաձայն որի՝ հանրության կողմից հնչել են դրական կարծիքներ և հավանություն՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ:

Ընկերության կողմից հայցվող շուրջ 1000 հա տարածքից բացառվել է Զանգեզուր պետական արգելավայրի տարածքի հետ համընկնող 143 հա-ն: Լրամշակված հայտում տարածքը կազմել է 798 հա: Հողօգտագործման համար վնասի փոխհատուցման գումարը համայնքներին կազմելու է 55,5 հազար դրամ:

Հիշեցնենք՝ համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Գոլդեն լենդ» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է. գրանցվել է 2016 թ.-ի ամռանը: Խոշոր բաժնետերերը կանայք են՝ 32-ամյա Էմմա Տիգրանի Վասիլյանը և 35-ամյա Էլիզա Մարզպետի Եղիազարյանը: Նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 40 %-ին: Մնացյալ 20 %-ի բաժնետերը Արցախի Բերձոր քաղաքում գրանցված Սամվել Ռաֆայելի Մակարյանն է:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. մինաս20:51 - 22 սեպտեմբերի, 2017
Սաղ հեչ, էս սիրուն կնանիքին որ անխիղճներն են հանքագործ դարձրել?
2. Վարազ Սյունի 06:21 - 24 սեպտեմբերի, 2017
Չքնաղ Սյունիքի հանդեպ հանքային տեռորիզմը անպատիժ շարունակվում է: Սյունիքում մաքուր գետ այլևս չկա: Պարզապես հոշոտու՛մ են Սյունիքը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ