HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը դարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի անդամ

Սեպտեմբերի 21-ին, Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանին Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի անդամ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության` ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը ամենամյա գլխավոր կոնֆերանսի հետ միասին հանդիսանում է ԱԷՄԳ քաղաքական երկու կառույցներից մեկը։ Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 169 անդամ պետություններից ընդամենը 35-ը։ Խորհուրդը պատասխանատու է ԱԷՄԳ քաղաքականության մեծ մասի ձևավորման համար: Այն մշակում և հանձնարարականներ է տալիս գլխավոր կոնֆերանսին ԱԷՄԳ գործունեության և բյուջեի վերաբերյալ, պատասխանատու է ԱԷՄԳ ստանդարտների հրապարակման համար, նշանակում է ԱԷՄԳ գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով գլխավոր կոնֆերանսի հաստատմանը։

Հայաստանի Հանրապետությունը կառավարիչների խորհրդում պաշտոնավարելու է երկու տարի՝ սկսած 2017թ․ սեպտեմբերի 25-ից։

լուսանկարը` iaea.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter